Միջազգային կառույցները նվազեցրել են ՀԷՑ-ի վարկանիշը. առկա է կառավարման ճգնաժամ. Հանրային հսկող

4 Հունվարի, 2026

Անդրադառնալով վերջին օրերին իշխանական մամուլում և իշխանամերձ սոցիալական հարթակներում տարածվող նյութերին՝ ըստ որոնց «Տաշիր» ընկերությունը վերջին 10 տարիներին ստեղծել է իբր մոնոպոլիա և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառել է բջիջներ 2-3 անգամ բարձր արժեքով, անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հսկողը։

«1. «ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգերի և օրենքի պահանջների համաձայն։ Գնումների գործընթացը մշտապես գտնվել է պետական կառույցների վերահսկողության ներքո, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց ՀԾԿՀ-ի վերջին նիստի ընթացքում։

Իշխանամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհուրդ ենք տալիս նախ ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին և միայն դրանից հետո անել նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններ՝ առանց հասկանալու անգամ, թե ինչ է նշանակում «մոնոպոլիա»։

2. Կրկին ընդգծում ենք, որ վնասով աշխատող ընկերությունը «Տաշիր» խմբի կառավարման 10 տարվա ընթացքում վերածվեց Հայաստանի վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերության։

Նշենք, որ պետության կողմից կառավարման ստանձնումից ընդամենը մեկ ամիս անց միջազգային կառույցները նվազեցրին ընկերության վարկանիշը։

«Տաշիր» ընկերությունների խումբը կատարել է շուրջ 270 միլիարդ ՀՀ դրամ ներդրում՝ առանց որևէ պետական աջակցության։ Համեմատության համար՝ պետության կողմից կառավարման ստանձնումից հետո նախատեսված 47 միլիարդ ՀՀ դրամ ներդրումներից իրականացվել է ընդամենը 25 միլիարդը, որից շուրջ 15 միլիարդը՝ դեռ մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը։

3. Այսօր արդեն շուրջ վեց ամիս է, ինչ ընկերությունը կառավարվում է ՀԾԿՀ-ի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից։

Չնայած դրան՝ «Տաշիր» խումբը շարունակում է պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած հարցում՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժանորդներին՝ այսինքն Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

Սակայն, խնդիրները վերլուծելու և լուծումներ առաջարկելու փոխարեն, քաղաքացիներին պարզապես հորդորում են ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել՝ մի բան, ինչը երբեք չի եղել «Տաշիր» խմբի կառավարման ընթացքում։

Վերջում հորդորում ենք իշխանամերձ մամուլի ներկայացուցիչներին՝ լինել գոնե մի փոքր օբյեկտիվ և պատասխանատու իրենց հրապարակումներում։

Շնորհակալություն, որ գոնե այս անգամ չեք փորձել նախկիններին մեղադրել «Վարդաշեն» 110/35/6 ենթակայանի, Էջմիածնի քաղաքի կեսի, «Այրում» 35 կՎ օդային գծի, Նոր Արեշի և այլ վթարային անջատումների համար։

Անցել է ընդամենը վեց ամիս, և արդեն առկա է կառավարման ճգնաժամ՝ բոլոր ուղղություններով»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...