Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր

13 Ապրիլի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Օրերս անդրադարձել էի Ավինյանի ապօրինի հրահանգին, որով սպառնում էր վարորդներին՝ ուղևորավարձ չպահանջելու դեպքում զրկել արտաժամյա աշխատանքի դիմաց վճարելուց։
Այսօր էլ սույն անձնավորությունը կոչ է անում վարորդներին տրանսպորտը կանգնեցնել և իջեցնել այն ուղևորներին, որոնք կհրաժարվեն վճարելուց։
Սա դեռ բավական չէ, մի բան էլ՝ խորհուրդ է տալիս մեր քաղաքացիներին այսպիսի իրավիճակներում սատարել վարորդին։
Տպավորություն է, որ սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար։
Մեր քաղաքացիներին գետինը մտնելու կոչ է անում և «բեռ» որակում մի քաղաքապետ, որն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, այդ թվում՝ տրանսպորտային բարեփոխումներ կոչվածը։
Ուղևորները կանգառներում երկար ժամանակ սպասելուց հետո չեն կարողանում բարձրանալ ավտոբուսներ։ Երբ սրանք նոր էին եկել իշխանության, ցուցադրաբար օգտվում էին հանրային տրանսպորտից։ Առաջարկում եմ իշխանության ներկայացուցիչներին այժմ էլ աշխատանքային ժամի ավարտից հետո օգտվել հանրային տրանսպորտից՝ փորձելով առանց հրելու հասնել վալիդատորին։ Պարզապես անհնար է։
Խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին խորհուրդ կտայի, որ առավոտ շուտ մարդկանց վրա «մունաթ» գալու փոխարեն մտահոգվեր, օրինակ, հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված մի շարք տրանսպորտային միջոցների հարցով։ Ի Վերջո, միջոցներ ձեռնարկեր հեղեղատարների խնդիրը լուծելու ուղղությամբ, որ ամեն անձրևից հետո քաղաքի փողոցներում չստեղծվեր աղետալի վիճակ։
Այլապես, իրենց իշխանության օրոք ամեն օր երկրում և մայրաքաղաքում ճգնաժամ է։ Անձրև կամ ձյուն է գալիս, ճգնաժամ է, իբրև իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ, քաոս է ստեղծվում փողոցներում։
Ամենուրեք տալիս են շինթույլտվություններ, հատում են ծառերը, չեն փակում աղբավայրերը՝ Երևանի օդի աղտոտվածության մեջ մեղադրելով Արգիշտի թագավորին։
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...