Մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը․ «Փաստ»

19 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ ճանապարհին խութերի ու դժվարությունների է բախվել, բայց և ակնառու հաջողությունների հասել։ Այսօր արդեն աշխարհի առաջատար բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք է։

Ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ եղել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է Ցեղասպանությունը մոռացության մատնելու, ուրանալու, արտաքին քաղաքական գերակայություններից հանելու համար։ Չի բացառվում, որ մի օր էլ բանը հասնի ժխտմանը։

Այդուհանդերձ, որքան էլ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն անտեսել, երկրորդ պլան մղել, այլ հարթություն տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, փաստ է, որ դա չի հաջողվելու։ Հայ ժողովրդի ինքնության մի կարևոր մասնիկն է դարձել ճանաչման գործընթացը, ու ոչ միայն Հայաստանում։ Եվ հարկավոր է հասկանալ, ուսումնասիրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նոր բա՞ն է, թե՞ ի սկզբանե նրա մեջ ներդրված է ուրացողի խարանը։

Այս տարվա հունվարի 25-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը կեղծ հայտարարություններ է արել՝ կրկին փոթորկելով հանրությանը։ Ասել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, Փաշինյանը կարևորել էր նաև մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», — հայտարարել է վարչապետը։

Այդուհանդերձ, այս հայտարարությունը եզակի չէր։ Ընդ որում, նա Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական է արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2009 թ., երբ Փաշինյանը ազատազրկված էր, «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»» վերտառությամբ հոդված էր գրում՝ նշելով, թե «որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»։

2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նա կրկին անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշում էր Փաշինյանը:

Այս տարվա մարտի 13-ին էլ պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ», — նշել էր Փաշինյանը։

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։ Այս գրառումը մեծ տարածում է գտել և դարձել քննարկման առարկա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...