Մի քանի տասնյակ մարդիկ մնացել են Ասիայի տարբեր քաղաքներում, ու Հայաստան հասնելու տարբերակներ են փնտրում. ահազանգ

6 Մարտի, 2026

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Բեքարյանն ահազանգում է. «Ընկերներով Թայլանդում ենք։ Վաղը՝ մարտի 7-ին, պիտի արդեն վերադառնայինք Հայաստան։ Բայց բազմակողմ պատերազմների պատճառով մեր ավիաընկերության բոլոր թռիչքները դեպի Երևան մինչև մարտի 23-ը չեղարկվել են։ Մենք ու մեզ նման մի քանի տասնյակ մարդիկ մնացել են Ասիայի տարբեր քաղաքներում, ու Հայաստան հասնելու տարբերակներ են փնտրում։ Մենք 15 հոգի ենք, որոնցից 4-ը` մինչև 6 տարեկան երեխաներ։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչպես ենք մենք մեր հանգիստը պլանավորել, ասեմ, որ տոմսերը գնել ենք մեկ տարի առաջ։ Մեր մեկ տոմսը Երևան-Թայլանդ ուղղությամբ արժեցել է ընդամենը 150 դոլլար։ Իսկ հյուրանոցը Թայլանդում ամրագրել ենք ամիսներ առաջ։ Տասը օրվա համար՝ նախաճաշը ներառյալ, վճարել ենք ամենքս 550 դոլլար։ Գումարը հավաքել ենք մեկ տարվա ընթացքում, էստեղ ծախսելու համար թողել միայն օրվա մեջ սնվելու և ինչ-որ տուրերի ծախսերը։
Գուցե մարդիկ, որոնք հազարավոր դոլլարներ են ծախսում հանգստի վրա՝ առանց գումարի մասին մտածելու, լավ չեն պատկերացնում, որ բնակչության մեծ մասը հանգստի մեկնելու համար 1-2 տարի գումար է հավաքում, երկար պլանավորում ու փորձում հնարավորինս մատչելի տարբերակով հանգստանալ ու նոր մշակույթի հետ ծանոթանալ։
Մենք ընկերներով էսպես ճամփորդել ենք միշտ՝ տոմսերը գնելով մեկ տարի, կամ լավագույն դեպքում ամիսներ առաջ։ Երբեք տոմսի համար 1000 և ավելի դոլլար չենք նախատեսել։ Դա մեր գրպանին չի համապատասխանել և հիմա էլ չի համապատասխանում։
Բացի այն, որ պետք է օրեր ավել մնանք, հյուրանոցի և օրվա ծախս հոգանք, որը նախատեսված չէր, հնարավոր տոմսերը՝ Չինաստանով, Ռուսաստանով կամ Ղազախստանով, մի քանի թռիչքով Հայաստան կամ Վրաստան հասնելու պարագայում, արժեն լավագույն դեպքում 1000-2000 դոլլար։ Թե ինչպես ենք վերադառնալու և ինչ ֆինանսներով՝ գաղափար չունենք։
Օրեր առաջ լրատվականներից մեկը գրել էր, որ Օմանից ՀՀ քաղաքացիները տարհանվել են։ «Տարհանումը» 1000-2000 դոլլար չի արժենում։ Իսկ Միջին Արևելքում ու Ասիայում մնացած ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վաստակած հանգստի համար հսկայական պարտքերի տակ ընկնելով վճարելուց բացի այլ տարբերակ չունեն ՀՀ հասնելու համար, գուցե իսկապե՞ս պետք է տարհանել։
Մարտի 3-ին` մինչև թռիչքների չեղարկվելը, իրավիճակը տեսնելով, ԱԳՆ-ի թեժ գծին և ԱԳՆ մամուլի խոսնակին նամակ ենք ուղարկել, որին մինչ այսօր պատասխան չենք ստացել։
Կցում եմ նաև նամակը.
«Հարգելի ԱԳՆ,
Տեղեկացնում եմ, որ 11 մեծ ու 4 երեխաներ գտնվում ենք Թայլանդում: Հետադարձի տոմսերը Շարժա քաղաքով են, որը փակ է, և ամենայկն հավանականությամբ թռիչքները կչեղարկվի:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մեր ֆինանսական միջոցները կարող են սպառվել երկարատև սպասման դեպքում։ Խնդրում ենք տեղեկացնել՝ ի՞նչ հնարավոր տարբերակներ կան Հայաստան վերադառնալու համար, ի՞նչ աջակցություն կարող ենք ակնկալել ՀՀ ԱԳՆ-ից տվյալ պայմաններում, արդյո՞ք նախատեսվում են կազմակերպված տարհանման կամ այլընտրանքային չվերթներ։
Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ հավելյալ տեղեկատվություն»:
Մեր տեղեկություններով միայն Թայլանդում այս պահին կա նվազագույնը 60 ՀՀ քաղաքացի կա։
Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է, թե Ասիայում ընհանուր քանի ՀՀ քաղաքացի է մնացել, և ինչ տարբերակներով են հասնելու Հայաստան` չգիտենք։ ՀՀ ԱԳՆ-ն իր քաղաքացիների հետ կապի մեջ չէ, և անգամ նրանց, որոնք իրենց են փորձում կապի դուրս գալ, փաստորեն չի արձագանքում։
ՀՀ հասնելը մեր պատկերացմամբ կարող է իրականացվել բոլոր քաղաքացիներին Ասիայի մեկ քաղաքում հավաքելով, և ՀՀ տարհանելով։ Նման թռիչք կարող է կազմակերպվել միայն պետության միջնորդությամբ։

Նմանատիպ նյութեր

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...