Մի հատ կկողմնորոշվե՞ք վերջապես. Ռոման Երիցյան

23 Մայիսի, 2025

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հորաքրոջս՝ Լիյա Երիցյանի նկատմամբ ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունն իրականացնում է քրեական հետապնդում և նրան պահում միջազգային հետախուզման տակ այն բանի համար, որ նա 2020 թվականի պատերազմի ընթացքում, հանդիսանալով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի ֆիզիոթերապիայի բաժանմունքի պետ, թողել է ծառայության վայրն ու իր անչափահաս և հիվանդ որդուն տեղափոխել է Երևան։

Իրականում, որդուն Երևան տեղափոխելուց բացի, Լիյա Երիցյանը Երևանում ստանում է նաև միջազգային գործընկերների կողմից Եվրոպայից Հայաստան կոնկրետ իրեն ուղարկված բժշկական տարբեր սարքավորումներ ու պատկանելիքներ, դրանք իր հետ տեղափոխում Ստեփանակերտ, իսկ ինքն էլ վերադառնում ծառայության և չի լքում Արցախն ու իր ծառայության վայրն անգամ նոյեմբերի 06-ից 07-ը, այսինքն՝ տարհանման օրերին։

Հիմա վերոգրյալը հրապարակելու իմաստը․ վարույթն իրականացնող մարմինը, անտեսելով այն, որ Լիյա Երիցյանի նկատմամբ ՀՀ-ում քրեական հետապնդումն սկսվել է այն բանից հետո, երբ ինքն արդեն տեղափոխվել և մշտական բնակություն էր հաստատել այլ երկրում, հրաժարվում է վերացնել հետախուզումը, փոխարենը պահանջելով ներկայանալ և առանձնապես ծանր համարվող այդ մեղադրանքով մեղքն ընդունել՝ գործուն զղջալու հիմքով վարույթը կարճելու հարցը քննարկելու նպատակով։ Վարույթն իրականացնող մարմինը նաև անտեսում ու մերժում է այն, որ Լ․Երիցյանը պատրաստակամություն է հայտնել հարցաքննվել տեսակապով, ինչպես նաև հյուպատոսական վավերացմամբ տրամադրել իր բնակության վայրի վերաբերյալ տվյալներ։ Ես էլ չեմ խոսում նման վարույթ քննելու իրավասության բացակայության մասին։

Երբ պետք է դատել ՊԲ զինծառայողներին, համարում եք ՊՆ ծառայողներ, իսկ երբ պետք է նրանց օգտին որևէ գործողություն կատարել, օրինակ, չօգտագործված արձակուրդների կամ շաբաթ ու կիրակի օրերին ծառայության ներգրավելու դիմաց գումարները հատուցել, ասում եք՝ մենք ո´ւր, պաշտպանության բանակն ո´ւր։ Կամ մեկ այլ պատասխան՝ բազա չունենք։ Բա ՀՀ բերված ՊԲ ավտոմեքենաներն առգրավելիս ո՞նց եք հայտարարում, որ դրանք պատկանում են ՊՆ-ին։ Ավտոմեքենաների բազան պահո՞ւմ էիք, մարդկանցը՝ ո՞չ։ Բա ՀՀ տանձի գլխի հայտարարությունը ո՞ւր մնաց, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախում 2020 թվականից հետո որևէ սպառազինություն չի ունեցել։

Մի հատ կկողմնորոշվե՞ք վերջապես։

Ու այ այսպիսի հիմար մեղադրանքի պատճառով հորաքույրս զրկված է այլ պետության քաղաքացիություն ստանալու և այնտեղ հանգիստ ապրելու հնարավորությունից։ Հուսով ենք՝ դատարան ներկայացված բողոքը կարժանանա պատշաճ գնահատականի»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...