«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

20 Օգոստոսի, 2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր շարունակվել է ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրողներն ընթերցել են գործում առկա գրավոր ապացույցները, այդ թվում՝ զենքերի փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերը։

«Զենքերը, որոնք մենք հետազոտեցինք, մարդիկ, որ այս պայքարի, մեղադրանքի հետ կապ չունեն, փորձագետին ինչու ենք հրավիրում։ Եթե այդ մարդիկ ոչ մեզ հետ, ոչ գործի հետ կապ չունեն, մարդիկ, ում տանից հայտնաբերվել են զենքերը, կապ չունեն մեզ հետ, ոչ այս գործով են անցնում, ոչ վկա են, ոչ Սրբազան պայքարի հետ կապ ունեն, հրավիրում ենք, ի՞նչ անենք»,- հայտարարությամբ հանդես եկավ Արթուր Սարգսյանը։

Դատարանում հետազոտվեց նաև տեսագրությունները, որոնցից մեկում արտացոլված էր զենքերից մեկի փորձաքննությունը։ Լիդյա Մանթաշյանը նկատեց, որ զենքերին դիպչում են առանց ձեռնոցների, գուցե ցանկանում են այդպես կորցնել հետքերը։ Հովհաննես Խուդոյանն էլ միացավ դիրքորոշմանը՝ նշելով, որ դա նաև իրավական նշանակություն ունի, եթե տեսականորեն քննչական մարմինը փորձում է բացահայտել մի գործ, որի անունը «ահաբեկչություն» է, ապա պետք է նրբանկատորեն լինի, օրինակ՝ կա օրինական զենք, որին դիպչում է նաև Հրայր սարկավագը և նրա մատնահետքերն էլ են հայտնվում։

«Մարդիկ լավ գիտեն, որ զենքն օրինական է, հետևաբար և ձևական գործողություն է, կատարում են»,-ասաց փաստաբանը։

Հետազոտվեց նաև լազերային սկավառակ, որում պատկերված էր զենքի փամփուշտների փորձաքննության պահը։ Նշված ապացույց հետազոտումը ևս հարցեր առաջացրեց։ Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ տեսել են՝ Մնոյանը մի քանի օր չի քնել, թուղթ է ման գալիս, հետո չի գտել, վերջում մի հատը գտավ «նավսյակի», եկավ տեսախցիկի առջև և սլսեց խոսել։ Սարգսյանի խոսքով՝ արդեն մեկ տարի է՝ պնդում են, որ իրենք կապ չունեն այս ամենի հետ, «մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»։

«Երևի ուրիշ գործով եղել է՝ հետը դրել ու կարել է։ Լիքը պապկաներ կան, չէր էլ իմանում՝ որը որն է։ Վերջում պապկաները միասին կարել է ու մեզ էլ գցել պատմության մեջ»։

Հիշեցնենք՝ 2025թ․ հունիսի 20-ին ոստիկանության ներքին զորքերը «գրավել» էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն այդ օրը հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում, սակայն օրեր անց՝ հունիսի 24-ին, իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Պուտինը Թուրքմենստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում և խնդրել է նրան իր բարեմաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը...

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...