«Անջատել Մանուկյանի հեռա․․․բանը»․ ԱԺ նիստը մեկնարկեց Գեղամ Մանուկյանի խոսափողն անջատելով

2 Օգոստոսի, 2026

 

ԱԺ լիազորությունների ստանձնման նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ խոսելով խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի մասին, որը գտնվում է ապօրինի կալանքի տակ, և դատարանը նրա խափանման միջոցը չփոխեց, թեև համաձայն ՍԴ որոշման, պատգամավոր ընտրվելով՝ պետք է նա ազատ արձակվեր։

Գեղամ Մանուկյանը դիմեց նիստը նախագահող, ՔՊ ցուցակով ընտրված Կնյազ Հասանովին․

«Պարոն Հասանով, նախորդ Ազգային ժողովում դուք այստեղ նստած էիք, մեր գործընկեր պատգամավորներից որոշները բանտում էին: Այսօր էլ դուք այստեղ նստած եք, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը էլի կալանքի տակ է, քաղաքական հետապնդման տակ է: Նախորդ ազգային ժողովում գլխավոր դատախազը եկավ կեղծ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը։ Նոր ազգային ժողով է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը, խախտելով սահմանադրությունը, սահմանադրական դատարանի որոշումը, մի քանի օր առաջ թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանը այսօրվա նիստին մասնակցի, ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի աշխատանքը»:

Կնյազ Հասանովը անջատեց Գեղամ Մանուկյանի բարձրախոսը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...