Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի. Հակոբ Բադալյան

17 Մայիսի, 2025

«Մի քանի օր առաջ Էջմիածնում մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել են 22-ամյա երիտասարդի: Այսօր լուր եմ կարդում, որ Լոռիում են մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել 29-ամյա երիտասարդի: Դե, Նոր Նորքի «թաղապետարանում» խմբակային հարձակումը ուղիղ եթերում տեսել են թերեւս բոլորը: Երբ այդ օրերին գրեցի, թե տղամարդկությունը որպես արժեք, վերացվել է վաղուց, շատ հարգարժան օգտատերեր բազմիմաստ հարց տվեցին՝ ո՞րն է դա»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա մանրամասնում է.

«Հարցի իհարկե ունի շատ տողատակեր, մինչեւ անգամ խոհափիլիսոփայական զրույցների: Անկեղծ ասեմ, դրա հավեսը եւ նույնիսկ կարողությունն էլ չունեմ: Բայց թերեւս մի քիչ պարզ անդրադարձ արժե: Տղամարդկությունը այն է, որ խմբով չեն հարձակվում մեկի վրա: Հիմա կասեն՝ «այսինքն կանայք հարձակվում ե՞ն, դա «օքեյ ա»»:

Իհարկե ոչ: Ներեցեք, չարժե «սեռերի իրավահավասարության» հարցը հասցնել մանիակալ աստիճանների:

Պարզապես, տղամարդիկ, այո, երբեմն հարաբերություններ պարզում են ֆիզիկական ուժի գործադրմամբ: Դա բնորոշ է արական սեռին, ընդ որում բնության այսպես ասած ուժային բալանսից բխող «բնորոշությամբ»: Եվ տղամարդկությունը որպես արժեք այն է, երբ ուժի գործադրումը լինում է արժեքային ու մտածողական այնպիսի շրջանակում, որ ըստ էության հավասարազոր է դառնում արժանապատվության գործադրմանը:

Այո, մենք իհարկե բոլորս երազում ենք ապրել իդեալական աշխարհում, բայց ցավոք սրտի շարունակում ենք մեր գոյությունը մի աշխարհում, որտեղ լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չի լինում խուսափել ուժի բանեցումից:

Բայց, այդ պարագայում՝ ուժի եւ արժանապատվության համաչափ գործադրման շնորհիվ է ձեւավորվում տղամարդկությունը որպես արժեք: Երբ հնարավոր չլինելով խուսափել, այդուհանդերձ մարդը չի վերածվում վայրենու՝ թե ինքն իր, թե դիմացինի հանդեպ:

Իսկ երբ խմբով, երբեմն պարզապես ոհմակով հարձակվում են մեկի կամ երկուսի վրա, դա ոչ մի կապ չունի թե ուժի, թե արժանապատվության հետ:

Մինչդեռ դա մի երեւույթ է, որ այսօր տարածված է լայնորեն: Ավելին, բացի այն, որ կարող են խմբով հարձակվել մեկի վրա, հետո կարող են այդ նույն խմբով հավաքվել ու գլուխ գովել ավելի լայն շրջապատում:

Ուժն էլ մշակույթ է: Արհեստական ստերիլությամբ պետք չէ ապրել: Եվ հետեւաբար հանրությունների առաջ կանգնող մշակութային կարեւոր խնդիրներից մեկը ոչ թե ուժի բացառումն է, այլ ուժի մշակույթի ձեւավորումը: Եվ հանրությունները ուժեղ են ըստ էության հենց դրանով՝ ոչ թե ուժը բացառելով, այլ ձեւավորելով ուժի մշակույթը, երբ այն դառնում է թե սեփական, թե դիմացի անձի հանդեպ արժանապատվության հետ նույնական:

Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի: Եվ սա ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաեւ հասարակական հարաբերությունների տեսանկյունից: «Ոհմակ», «թայֆա», որի անդամին կարող է սիրալիր ներվել որեւէ միտք, որի համար նույն մարդիկ կհոշոտեն շրջանակից դուրս որեւէ անծանոթի:

Սա համալիր է, որ ճյուղավորված ու տրանսֆորմացված է բազմապրոֆիլ ու բազմամակարդակ, եւ որը ֆիզիկական ուժի մակարդակում ավելի ու ավելի հաճախ է բերում վայրենության ու ողբերգության:

Ոչ թե ուժի բացառում, այլ ուժի մշակույթի ձեւավորում: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, այս լուրջ խնդրի առաջ ենք մենք որպես հանրային օրգանիզմ»։

Նմանատիպ նյութեր

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...