Մեզ փորձում են խաբել. անվտանգային խնդիրները լուծելու ճանապարհը իշխանության փոփոխությունն է. Քրիստինե Վարդանյան

27 Մայիսի, 2026

Տեսել եք, չէ՞, որ մայիսի 28-ին զորահանդես է նախատեսվում իրականացնել։ Զորահանդեսները, զորավարժությունները շատ լավ բաներ են։ Ո՞րն է վատը։

Վատն այն է, որ մեզ փորձում են խաբել։ Ինչպե՞ս են փորձում խաբել․ փորձում են համոզել, թե այդ զորահանդեսով, օրինակ, ապահովված է մեր անվտանգությունը, և լուծված են մեր անվտանգային խնդիրները։

Բայց ո՞րն է այստեղ սուտը։ Սուտն այն է, որ արդեն ութ տարի մեզ դա տարբեր ձևերով են ասել։ Հիշում եք այն ՍՈւ-երը, որոնց գնման համար ծախսվել է շուրջ 220 միլիոն դոլար։ Ի՞նչ եք կարծում՝ դրանք կարողացա՞ն մեզ համար անվտանգային խնդիր լուծել։ Ոչ։

Պատերազմի ընթացքում դրանք որևէ դերակատարություն չկարողացան ունենալ, որովհետև պարզվեց՝ ՍՈւ-երը գնվել են առանց հրթիռների։ Դրանք օգտագործվեցին միայն Նիկոլ Փաշինյանի սելֆիների համար։ Այսինքն՝ զենքը գնվել էր կիսատ, և այն չկարողացավ որևէ խնդիր լուծել, բայց Նիկոլ Փաշինյանը 220 միլիոն դոլարանոց «նկար» ունեցավ և որոշ ժամանակով խաբեց հասարակության մի հատվածին։

Հիշու՞մ եք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որ նոր պատերազմի դեպքում մենք ոչ թե տարածքներ ենք կորցնելու, այլ նոր տարածքներ ենք նվաճելու։ Ռազմահայրենասիրական հայտարարություն էր, որը, վստահ եմ, որոշ ժամանակ խաբեց հասարակության մի հատվածին։

Ի՞նչ եղավ հետո՝ բոլորս տեսանք, բոլորս հիշում ենք։

Հիշու՞մ եք նաև Արայիկ Հարությունյանի՝ Հ1-ի եթերում հնչեցրած հայտարարությունը, որ Արցախի օդը նախկինում պաշտպանված չէր, իսկ իր օրոք արդեն պաշտպանված է։ Ի՞նչ եղավ հետո՝ նույնպես տեսանք, բոլորս հիշում ենք։

Բայց այդ հայտարարությունը, վստահ եմ, որոշ ժամանակ հասարակության մի շերտի մոտ ստեղծեց ինքնավստահության և անվտանգության զգացում։

Նույնը հիմա փորձում է արվել այս զորահանդեսի պարագայում։ Սա նախընտրական, քարոզչական զորահանդես է, որը միտված է հասարակության մի հատվածի մոտ տպավորություն ստեղծել, թե մեր անվտանգությունը ապահովված է։

Բայց մենք չգիտենք՝ վաղը հրապարակ դուրս եկող զենքերից քանիսն են ամբողջական, քանիսը չեն կրկնելու ՍՈւ-երի ճակատագիրը, արդյոք դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով, մատակարարման հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ոչ։

Մենք տեսնելու ենք շոու։ Այս հարցերի պատասխանները մենք չենք ստանալու, բայց այս իշխանության դեպքում մենք կարող ենք նաև կանխատեսել այդ պատասխանները։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կառավարման պարագայում մենք ուղղակի հնարավորություն չունենք մեր անվտանգային խնդիրները լուծելու։ Մենք ունենալու ենք անվտանգային խնդիրներ, շարունակելու ենք լինել պարտված և անվտանգային ճգնաժամի մեջ՝ այս իշխանության պարագայում, նույնիսկ եթե նրանց հրամանատարության տակ լինի անգամ ՆԱՏՕ-ի բանակը։

Ուրեմն անվտանգային խնդիրները լուծելու ճանապարհը իշխանության փոփոխությունն է։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...