Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Արման Աբովյան

15 Օգոստոսի, 2026

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը․

«Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը․

Նիհիլիզմը, ըստ բազմաթիվ հոգեբանների, հոգեբանական շեղում է, որի հիմքում ընկած են ազգային արժեքները, նորմերն ու պետության գոյության հիմքերը ժխտող աշխարհայացքը։

Քաղաքական դրսևորման դեպքում այն հատկապես վտանգավոր է դառնում, երբ գոյություն ունեցող արժեքային համակարգի քայքայումը վերածվում է օրվա իշխանության հիմնական գործելաոճի։

Պետք է ուղիղ փաստել, հենց սա է այսօր տեղի ունենում Հայաստանում։

Վերջին տարիներին մենք ականատես ենք ոչ թե պարզապես քաղաքական կուրսի փոփոխության, այլ հայ հասարակության ամբողջ բարոյահոգեբանական համակարգը ջախջախելու փորձի։ Փորձ է արվում հայ հասարակությունը վերածել ինչ-որ հասարակական-սոցիալական մի զանգվածի, որը կազմված է լինելու ազգային առաջնահերթությունները մերժող մարդկանցից, որոնք լիովին զուրկ են արժանապատվությունից, պատվից և պարզապես ինքնահարգանքից։

Ինքներդ դատեք՝ ինչպիսի համատարած բարոյահոգեբանական շիզոֆրենիայի ենք հասել։

Իշխանությունը փորձում է դավաճանությունը ներկայացնել որպես «պրագմատիզմ»։

Թշնամուն Հայրենիքը կտոր-կտոր հանձնելու գործընթացը ՝ որպես «խաղաղություն»։

Պատմական հիշողությունից հրաժարվելը՝ որպես «արդիականություն»։

Թուրքի առջև խայտառակ նվաստացումը՝ որպես «նոր արժանապատվության» դրսևորում։

Իսկ տեղի ունեցողի հետ անհամաձայնությունը` որպես հետամնացության, ռևանշիզմի դրսևորում կամ խաղաղությանը սպառնացող վտանգ։

Հատկապես խոսուն է իշխանության կողմից առաջ մղվող թուրքամետ «իրական Հայաստան» կոնցեպտը, որը շեշտադրումը պատմական և ազգային ընկալում ունեցող Հայրենիքից տեղափոխում է դեպի ինչ-որ անհասկանալի քաղաքական կազմավորմում, որը որևէ առնչություն չունի Հայաստանի անվտանգության և պետականության հետ։

Պատահական չէ, որ փաշինյանական իշխանությունն ակտիվորեն փորձում է այս հայեցակարգը ներդնել կրթական և հասարակական միջավայրում։

Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ այդ «ապագայի հասարակությունը» կառուցելու համար մարդկանց ստիպում են հրաժարվել սեփական հիշողությունից, խորհրդանիշներից և բարոյական կողմնորոշիչներից։

Հենց այդ պատճառով մեր երկրում տեղի ունեցողը կարելի է անվանել քաղաքական նիհիլիզմ։

Իսկ ներկայիս իշխանության համատեքստում՝ պայմանականորեն՝ «նիհիլիստական ֆաշինիզմ»։

Սա արդեն պարզապես քաղաքականություն չէ։

Սա գիտակցության փոփոխության համար պայքար է՝ դրան հաջորդող հայկական ազգային իմաստի կրողների ոչնչացմամբ։

Ինքներդ դատեք։

Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին, իսկ սեփական ազգային շահերից հրաժարվելը՝ պետական «մտածողության» դրսևորում։

Ամենավտանգավորն այն է, երբ նման արժեքային համակարգը սկսում է վերարտադրվել հենց հասարակության կողմից։

Ուսուցիչը, պաշտոնյան, լրագրողը կամ հասարակական գործիչը, որը գիտակցաբար օգնում է ջնջել պատմական հիշողությունը կամ արդարացնել իշխանության գործողությունները, դառնում է այդ վերափոխման մեխանիզմի մի մասը։ Այսինքն՝ դառնում է սեփական ժողովրդի և պետության դեմ ուղղված հանցագործության մասնակից։

Հենց այդ պատճառով այսօր հարցը միայն այն չէ, թե ով է կառավարում Հայաստանը։

Հարցը շատ ավելի լուրջ է։

Ինչպիսի՞ն է լինելու հենց Հայաստանը այս գործընթացից հետո՝ պատմական հիշողություն, ազգային արժանապատվություն և սեփական արժեքային համակարգ ունեցող պետությո՞ւն, թե՞ տարածք, որի բնակչությանը աստիճանաբար համոզել են, որ այդ ամենից պետք է հրաժարվել հանուն «նոր իրականության», որի անունը կարող է հնչել նաև որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Պետությունը կարելի է կորցնել պատերազմի հետևանքով։

Տարածքը՝ քաղաքական որոշման արդյունքում։

Բայց ազգային գիտակցության ոչնչացումը բերելու է ամբողջ էթնո-քաղաքական հիմքերի փլուզմանը, որոնց շուրջ կառուցվում է առհասարակ պետություն հասկացությունը։

Մարդկանց մեջ ազգային էմպատիան ջնջելը հենց մարդկանց սպանդի դատապարտված «բթացած անասունների» վերածելու երաշխավորված մեթոդն է։

Եվ հենց այդ պատճառով քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Հայաստանի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...

Տասը տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան 

  «44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային...

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ...

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...

Կառավարությունը վերանայել  է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

Կառավարությունը վերանայել է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան...