Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության». Արման Աբովյան

19 Սեպտեմբերի, 2026

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հրապարակումը․

«Ես հիմա չեմ պատրաստվում մազերս պոկել գլխից, նույնիսկ չեմ պատրաստվում վրդովվել Փաշինյանի գործողություններից, ով Հեսսեյան ինչ-որ երրորդ կարգի «խաղաղության» մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարեց, թե Իլհամ Ալիևը նույնպես արժանի է այդ մրցանակին և իր «երախտագիտությունը» հայտնեց Ալիևին։

Ես ոչինչ չեմ ասելու Փաշինյանի մասին, որովհետև նրա դեպքում ամեն ինչ առանց այդ էլ պարզ ու հասկանալի է։

Ես պարզապես ուզում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են այս իշխանությանը․ դուք կիսո՞ւմ եք ձեր կուռքի այս կարծիքը։

Որպեսզի ավելի կոնկրետ լինի, հարցնում եմ միայն նրանց, ովքեր մինչ օրս շարունակում են աջակցել այս իշխանությանը։

Դուք նույնպես շնորհակալությու՞ն եք հայտնում Իլհամ Ալիևին՝ Արցախի ոչնչացման համար։

Դուք նույնպես շնորհակալությո՞ւն եք հայտնում Ալիևին՝ մի քանի հազար հայերի սպանության համար։

Դուք նույնպես շնորհակալությո՞ւն եք հայտնում Ալիևին` հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար։

Օրինակ՝ դուք շնորհակա՞լ եք Ալիևին այն բանի համար, որ ադրբեջանցի զինվորները բառացի մորթել են 8-ամյա Նվեր Ղազարյանին և 10-ամյա Միքայել Ղազարյանին։

Գուցե Ալիևին «շնորհակալ եք» 16-ամյա Սերգեյ Հովոյանի սպանությա՞ն համար։

Կամ համաձայն եք երախտագիտություն հայտնել Ալիևին 9-ամյա Արեգ Գասպարյանի սպանությա՞ն համար:

Կամ, գուցե, շնորհակալ եք նրան այն բանի համար, որ ձեզ անվանել է «կատաղած շներ»:

Կամ էլ շնորհակալ եք նրա համար, որ Ալիևը ձեր քաղաքներն ու գյուղերը հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան»:

Ես հարցնում եմ ուղիղ և առանց ենթատեքստի․ դուք կիսո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ Ալիևն արժանի է երախտագիտության:

Դուք, երևի, հիմա լռում եք։

Դե, իսկ «ամենահամարձակները», երևի, կսկսեն կրկին գժված գրել «թալանչիների», «նախկինների», «վատ ռուսների» և «լավ թուրքերի» մասին։

Չգիտեմ… Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ եք զգում… չնայած արդեն ինքս էլ չեմ ուզում իմանալ։

Բայց, այնուամենայնիվ, մի՞թե դուք իսկապես չեք հասկանում, որ հենց ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար։

Թեև… գուցե դուք համաձայն եք դրա հետ։

Ես՝ ոչ»։

Նմանատիպ նյութեր

Սատարելով՝ խանգարենք

Սատարելով՝ խանգարենք

Ընդդիմության համախմբման գործընթացը քանի միս ու արյուն է ստանում, իշխանությունը արտաքուստ հանգստություն ցուցաբերելով, այնուամենայնիվ, դիմում է տարիներով փորձված և անթերի աշխատող մեթոդին. տարբեր ձևերով՝ ուղիղ կամ միջնորդավորված, ընդդիմությանը սատարելու...

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։...

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...