Մենք 1998 թվականին ունեցել ենք տարաձայնություններ մոտեցումների մեջ, իսկապես ունեցել ենք և դա բերել է կոնֆլիկտի, բերել է արտահերթ ընտրությունների, բայց այդ տարաձայնությունները չէին բերել ողբերգական հետևանքների։ Այս մասին հայրենադարձների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես չէի համեմատի երբեք վիճակը հիմա և վիճակը 98 թվականներին: Ուղղակի մենք չենք ընդունել մեկ մոտեցում և իրարից բաժանվեցինք։ Հիմա վիճակը ուրիշ է։ Ուղղակի ես չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր հրահրել պատերազմ, 5000 զոհ տալ, 150 000 մարդու ունեզրկել, ընդհանուր Ղարաբաղում ինչ-որ կորցրել ենք առնվազն 80 միլ միլիարդ դոլարի արժեք ուներ, այդ ամեն ինչը մնաց այնտեղ և դրա համար, որ մարդիկ պատասխան չտան, որոշում կայացողները պատասխանատուները, հնարավոր չի։ Ես չեմ հասկանում՝ հետո ես ո՞նց պիտի մարդամեջ դուրս գամ և մարդկանց աչքերին նայեմ, եթե այդպիսի հարց տան։ Հետևանքները չափազանց ծանր են՝ այդ կարգի քայլերից խուսափելու համար։ Ուղղակի հնարավոր չի»,- ասաց նա։
Ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջ։ Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնեն։ Այս մասին հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքներով ՔՊ ձայները նվազել են։ Կարապետյանը նշեց, որ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր գիշերը Միացյալ Նահանգները շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին։ «Միացյալ Նահանգներն այսօր գիշերը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և...
2026 թվականի հունիսի 12-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը սահմանափակելու է Հայաստանից ծագող և առաքվող բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու...
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես «Հայաստան» դաշինքի անդամ՝ հայտարարում եմ, որ մեր դաշինքի իրավական թիմի կողմից ԿԸՀ են ներկայացվել ոչ միայն տարբեր տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումներ, այլև մեր...
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով)...