Սյունիք կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը։
Զրույցը ներառում էր մի շարք թեմաներ՝ այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը, ընդգրկուն զարգացման կարևորությունը և տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։
«Ուրախ էի կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանին։ Քննարկեցինք Սյունիքի զարգացման ընթացքն ու մարզպետի ապագայի տեսլականը։ Ինձ համար խաղաղությունն ու անվտանգությունն առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժը լիարժեք օգտագործելու համար։ Վստահեցրի՝ Միացյալ Թագավորության աջակցությունը շարունակական է»,- նշել է դեսպան Գալագերը։
Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։ «Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ...





