Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

24 Օգոստոսի, 2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է reuters-ը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը երկուշաբթի կայցելի Ուկրաինա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում։ Նա կհայտարարի բրիտանական աջակցության մասին, որի նպատակն է օգնել Կիևին զարգացնել հեռահար հրթիռների սեփական արտադրությունը։

Բըրնհեմը Ուկրաինայում կհամանախագահի այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը՝ Ուկրաինային աջակցող երկրների խմբի շրջանակում։ Այցի ընթացքում նա նախատեսում է նաև հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

SCALP-ը (բրիտանական Storm Shadow-ի ֆրանսիական տարբերակը) օդային թևավոր հրթիռ է, հագեցած է տուրբառեակտիվ ենթաձայնային շարժիչով, ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով և GPS-ով բորտային պրոցեսորով։ Այն ընդունակ է թռչել գերցածր բարձրությունների վրա (30-40 մ)։

Նմանատիպ նյութեր

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 54-ամյա Եր եմ Գ․-ի վարած «Opel...

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել...

Եվրոպական այլընտրանքը․ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Եվրոպական այլընտրանքը․ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի...

Խոշոր հրդեհ` Արտաշատում. մեծ դժվարությամբ կանխել են հրդեհի տարածումը

Խոշոր հրդեհ` Արտաշատում. մեծ դժվարությամբ կանխել են հրդեհի տարածումը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին...

Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն

Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն

Կենսամակարդակի արժեքից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ շաբաթ և կիրակի մասնակցել են Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ բողոքավորների թվում շատ են անչափահասները, հաղորդում են...