ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով ուղերձ է հղել՝ Ամանորի կապակցությամբ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նշում է, որ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր պահերին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ընտրությունները և COP17-ը»։
Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»
Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։Երկու երկրների ներկայացուցիչների...




