Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան գործնական ռազմական տարբերակներ են քննարկում Հորմուզի նեղուցի համար

23 Ապրիլի, 2026

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այսօր Լոնդոնում հավաքված ռազմական պլանավորողներին տեղեկացրել են, որ «գործնական ռազմական տարբերակներ» կպահանջվեն ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Ձեր խնդիրն է՝ մեր առաջնորդների ձեռք բերած դիվանագիտական համաձայնությունը վերածել գործնական ռազմական քայլերի։ Դա պետք է արվի համակարգված համատեղ պլանի միջոցով, որն ուղղված կլինի նեղուցում նավագնացության ազատության պաշտպանությանը»,— ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի և նրա ֆրանսիացի գործընկեր Կատրին Վոտրենի համատեղ ուղերձում։

«Դիվանագիտական թափը գործողության վերածելը պահանջում է հստակ պլանավորում, անկեղծ քննարկում և դաշնակից ու գործընկեր երկրների հաստատակամ հանձնառությունը։ Մենք երախտապարտ ենք այն պետություններին, որոնք արդեն իսկ հայտնել են իրենց ներդրումն ունենալու պատրաստակամության մասին»,— նշվում է պաշտպանական գերատեսչությունների երկու ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը տարածել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Մենք համոզված ենք, որ իրական առաջընթացը հնարավոր է։ Մենք կարող ենք օգնել վերաբացել նեղուցը, կայունացնել համաշխարհային տնտեսությունը և պաշտպանել մեր ժողովուրդներին»,— նշել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները։

Տասնյակ երկրների ռազմական ստրատեգներ այսօր հավաքվել են Լոնդոնի հյուսիսում գտնվող Մեծ Բրիտանիայի մշտական միացյալ շտաբում։ Երկօրյա համաժողովի երկրորդ օրը նրանք կքննարկեն ջրային ուղու աշխատանքի վերականգնմանն ուղղված քայլերը։

Նմանատիպ նյութեր

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել Եվրոպական միությանը 2027 թվականի հունվարի 1-ին, այս գործընթացում չկան զեղչեր կամ արտոնություններ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը` orriere della Sera թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:...