Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. «Ժողովուրդ»

10 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 8-ը դեռ երկար կհիշվի քաղաքական պատմության մեջ նրանով, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ոչ միայն կալանավորեցին, այլեւ իշխանությունը նրան դաժան ծեծով ճանապարհեց կալանավայր։

Իսկ ովքեր էին իշխող «Քաղպայմանագրի» ջարդարարները եւ ինչով են նրանք հանրությանը հայտնի:

Վեճը հրահրեց Վահե Ղալումյանը՝ Արթուր Սարգսյանի հետ կռվի բռնվելով դռների մոտ, իսկ Արեն Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը Տիգրան Պարսիլյանի հետ Գեղամ Մանուկյանին սկսեցին հարվածներ հասցնել: Հետո միացավ «Ռեմբոյի» կերպարի մոտիվներով հայտնի ձկնգող Նարեկ Գրիգորյանը, որն ակնհայտորեն աջուձախ բոլորին ոտքով, ձեռքով հարվածներ էր հասցնում: Կարճ ասած՝ մարտ՝ առանց կանոնների:

Այսպիսով՝ ով ով է:

Վահե Ղալումյան – հուլիսի 8-ի կռվի սադրիչը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն է: Նա 2019 թվականին ունեցած իր ֆինանսները չէր հայտարարագրել, բայց ներվեց կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի կողմից:

Արեն Մկրտչյան – Երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, Ալավերդու չընտրված քաղաքապետ: Հուլիսի 8-ի ծեծկռտուքից հետո աջ ձեռքը չէր կարողանում շարժել. ենթադրաբար կոտրվածք ունի:

Արթուր Հովհաննիսյան – ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար, նախկին լրագրող: 2017 թվականի նոյեմբերի 28-ին նրա Nissan March մակնիշի ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Արթուր Հովհաննիսյանը, լինելով երեւանաբնակ, բնակարանի վարձի գումար է ստացել պետությունից, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» հրամանով, բնակարան է ձեռք բերել Երեւանի Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում: Ընդդիմադիր գործիչների «լեզուն», «ականջը» կտրելու սպառնալիքներով հայտնի անպատիժ պաշտոնյա:

Ռուստամ Բաքոյան – ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, որը խեղդում էր ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Գեւորգյանին: Բաքոյանը աչքի է ընկել նաեւ իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով եւ հայհոյախառն այլ թեմաներով:

Տիգրան Պարսիլյան – Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, որին վերագրվում է հայհոյախոս պատգամավորի համբավը. աթեիստ է, աչքի է ընկնում ագրեսիվ վարքով բոլոր տեսակադրերում: Առաջինը հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու ծեծկռտուքը սկսվեց:

Կարեն Համբարձումյան – Բոլոր ժամանակներում ԱԺ բախումների ակտիվ մասնակից: 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի, հետո՝ ՔՊ-ի ցուցակով դարձավ պատգամավոր. սակայն պաշտոնական կենսագրությունից ԲՀԿ-ի հատվածը ջնջել է:

Արսեն Թորոսյան – Հայհոյախոս, ագրեսիվ համարվող աթեիստ պատգամավոր, որին հանրությունը կնքել է «մահվան նախարար» անունով: Նրա անունը շոշափվում է կոռուպցիոն մի շարք գործերում. «Քովիդ»-ի եւ մյուս գործով, սակայն, նա վկա է:

Հայկ Ցիրունյան – Ծրագրավորող, որը հանրությանը հայտնի է իր մեմ դարձած խոսքով՝ «գործընթաց է երկրում, եղբա՛յր»: Ագրեսիվությամբ չի զիջում մյուսներին:

Դավիթ Կարապետյան – Մալաթիայի նախկին թաղապետ Դավիթ Կարապետյանը շշով հարվածում է ՊՊԾ աշխատողի գլխին: Նա աչքի է ընկել ԱԺ-ում իր լռությամբ եւ նրանով, որ 2012-2020 թվականներին՝ 8 տարի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող է եղել:

Նարեկ Բաբայան – Ագրեսիվ էր նաեւ Լենա Նազարյանի ամուսինը. մարդ, որը 2007-2009թթ. եղել է ջրամատակարարման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղակայման մասնագետ՝ կոնդիցիոներ տեղադրող, հիմա՝ իշխանական գործիչ, ջարդարար:

Նարեկ Գրիգորյան – Ինքնավնասումով բանակից ազատված, մինչեւ 2018 թվականը գրեթե կենսագրություն չունեցող նորատուսցի ձկնգող: Նա ագրեսիվ է ԱԺ-ում ծեծկռտուքների ժամանակ եւ հիմնականում այդ ծեծը սկսողի դերում է: «Անպատիժ դիմումագիր՝ բոլորի վրա». այսպես են նրան Նորատուսում բնութագրել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Սեպտեմբերի 25-ին ավարտվելու է բուհերի հեռակա ուսուցման բակալավրիատի հայտագրման գործընթացը: Yerkir.am-ը փաստում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ դիմել է ընդամենը 4 դիմորդ: Սիսիանի մասնաճյուղում գործում է 5 կրթական ծրագիր: Կառավարությունն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ...