Մեռելածին իմպիչմենտացման հետքերով․ Ռուբեն Հակոբյան

12 Հունիսի, 2025

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․

Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կեցվածքն ու քաղաքական դիրքորոշումը՝ իմպիչմենտ կոչվող այս օրենսդրական աճպարարության նկատմամբ։ Ավանտյուրայի տերերը այդպես էլ չհասկացան, որ տակից նենգ խաղեր տալը ներկայացնել որպես հայրենիքը փրկելու գործընթաց՝ առնվազն ազնիվ չէ եւ գավառական աֆերիստություն է։ Ընդամենը։
Տերերի նպատակը հստակ է՝ «Հայաստան» դաշինքի եւ, հատկապես, նրա առաջնորդի նկատմամբ ընդդիմադիր դաշտում ձեւավորել կոնսենսուս մինուս մեկ կարգավիճակ։ Թե ինչու՝ կարծում եմ ժամանակը, տերերի հետ միասին, ամեն ինչ կբացահայտի։
Ժամանակին «հալալ քրտինքով» սամասվալներով փողեր աշխատած եւ դրա միջոցով այսօր քաղաքական կառույցին ու լրատվադաշտի զգալի հատվածին պատանդ պահող տերերին խորհուդ եմ տալիս վերջ տալ ընդդիմադիր դաշտը սողացող նենգությամբ ականապատելուն, ինչն ամրապնդում է ազգակործան իշխանատենչի դիրքերը։ Նաեւ խորհուրդ եմ տալիս չզբաղվել նիկոլատեսակ պոպուլիզմով՝ քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր դեմ են իմպիչմենտ կոչվող այս ավանտյուրային, ստորաբար ներկայացնել որպես վիժվածքի կողնակիցներ։
Համոզված եմ, որ տերերից որեւէ մեկը չի հավատում այս գործընթացի դրական արդյունքին։ Կրկնում եմ՝ իրական տերերը բացառապես այլ նպատակներ են հետապնդում։ Եւ պատահական չէ, որ հասարակության շրջանում որոշակի ճանաչում եւ հեղինակություն ունեցող գործիչները, նաեւ ոչ նախաձեռնողների թիմից, հրաժարվել են, որպես վարչապետի թեկնածու, մասնակցել այս տրագիկոմեդիային։
Վերջում՝ ոմանց հորդորանք-պահանջ… Ովքեր իրենց գործունեությամբ բացահայտ նպաստել եւ շարունակում են նպաստել այս վիժվածքի կողմից իշխանությունը զավթելուն եւ պահպանելուն, նրանց խորհուրդ կտամ ներողություն խնդրել ժողովրդից, ապաշխարել եւ լքել ոչ միայն ընդդիմադիր, այլեւ քաղաքական դաշտն՝ ընդհանրապես։

Նմանատիպ նյութեր

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ՝ դրանց թվում առանձին նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ «Պաշտոնը ստանձնելուց ի վեր ինձ համար մեծ պատիվ է եղել...