Մեր իշխանությունը պատերազմ չի բերել․ Արարատ Միրզոյան 

23 Մարտի, 2026

 

Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ  անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չստանա և իշխանության գան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժերը։

«Րոպեներ առաջ ԱԺ հանձնաժողովում նստած խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, որոնց գաղափարախոսությունն այն է, նաև խորհրդարանում չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակների, որոնց գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Բառացի մեջբերում եմ այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը. «Էս Հայաստանը մեզ պետք չի», և քարտեզը գետնին գցելը։ Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։  Հաշվի առնելով, թե այս օրերին երկրներն ինչ մեթոդաբբանությամբ են փորձում հիմնախնդիրները լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ «կամ մենք, կամ պատերազմը» միտքը շանտաժի է նման, ԱԳ նախարարն ասաց. «Շանտաժն այստեղ ո՞րն է։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, այլ պայմաններում, հավատացեք, մեր խորը համոզմամբ, Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ որպես անկախ պետություն գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։

Եվ կա զուգահեռ առաջարկը, որ չէ, այս Հայաստանը մեզ ընդհանրապես պետք չի, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան։ Սա շանտաժ չի, սովորական բան է»։

Հարցին՝ արդյոք չի ստացվում, որ իրենք կանխակալ կերպով մյուս ուժերին կոչում են պատերազմի ուժեր, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իրենք են ասում։ Սա քաղաքական անճարակության դրսևորում է այն ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք, որ մենք խաղաղության կուսակցությունն ենք, իսկ մյուսների ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Սա այնքան ճիշտ է և անխոցելի, որ գալիս մեզ ասում են՝ լավ էլի, էդ մի ասեք, որովհետեւ ընտրական մրցապայքարում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ եք որոշել, որ իրենք պատերազմի ուժեր են, նախարարը կարճ արձագանքեց. «Դա մեր քաղաքական իրավունքն է։ Ես այդտեղ շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ, ոչ չեմ տեսնում։ Ինչո՞ւ ենք անում. Լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է, և մենք օրենք չենք խախտում»։

Նմանատիպ նյութեր

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին...

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...