«Մեր ձևով» շարժման մեկնարկը․ խոստումներից դեպի իրական գործողություններ. Փաստ

28 Օգոստոսի, 2025

«Փաստը» գրում է. «Օգոստոսի 29-ին, Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրում, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժումը պաշտոնապես կներկայացվի հանրությանը։ Շարժման համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը, որին հրավիրված են ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, կարող է դառնալ նոր շրջափուլի մեկնարկ՝ Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքի համար։

Ի՞նչ սպասել նոր շարժումից։ Վերջին տարիներին հանրապետությունում ձևավորվել է խոր անվստահություն քաղաքական դասի նկատմամբ։ Խոստումների ու կարգախոսների ավելցուկը, գործնական քայլերի բացակայությունը և հանրային դժգոհությունների անարձագանք մնալը ստեղծել են մթնոլորտ, որտեղ մարդիկ պատրաստ են լսելու այլընտրանքային ձայն։ Այս առումով Կարապետյանի նախաձեռնությունը կարող է առանձնանալ՝ շեշտը դնելով ոչ թե խոստումների, այլ փաստացի գործերի վրա։

Հասարակության պահանջարկն այսօր պարզ է․ մարդիկ ուզում են տեսնել գործեր, որոնք իրենց կյանքում կբերեն իրական փոփոխություն։ Այդ պատճառով շարժման հիմնական ուղերձը՝ «Կուսակցություններն ու քաղաքական գործիչները միայն իրենց մասին են մտածում։ Եկեք դադարենք սպասելուց և սկսենք ինքներս կառուցել երկիրը», ընկալվում է որպես ուղիղ արձագանք հանրային տրամադրություններին։

Կարապետյանի գլխավոր տարբերությունը քաղաքական գործիչներից այն է, որ նա արդեն իսկ ապացուցել է իր կարողությունները իրական արդյունքներով։ Նրա գործունեությունը, լինելով գործարար դաշտում, ձևավորել է վստահություն, որ խոսքը և գործը կարող են համընկնել։

Նույնիսկ անօրինական ձերբակալությունից հետո նրա ծրագրերը և նախաձեռնությունները շարունակել են գործել՝ ցույց տալով կառավարման այն որակը, որն ակնկալում է հասարակությունը։ Այս առումով Կարապետյանի հաջողությունը պայմանավորված չէ քաղաքական խաղերով․ նա առաջարկում է այլընտրանքային ուղի՝ հիմնված աշխատանքի, ոչ թե իշխանական խոստումների վրա։

Օգոստոսի կեսերին Կարապետյանը հայտարարեց շարժման հայեցակարգի մասին, իսկ ամսվա ավարտին խոստացավ ներկայացնել կոնկրետ գործողություններ։ Հիմա այդ պահը եկել է։ Նորաստեղծ շարժման առաքելությունը պարզ է՝ դառնալ գործնական քայլերի գործիք և իրականացնել այն, ինչը տարիներ շարունակ անտեսվել է քաղաքական դասի կողմից։

Կարապետյանի կողմնակիցները համոզված են, որ հասարակության հոգնածությունը քաղաքականությունից վերածվելու է պահանջարկի` դեպի իրական գործեր։ Իսկ եթե այդ գործերը լինեն համակարգված, ապա շարժումը կկարողանա դառնալ ոչ միայն հայտարարությունների, այլև՝ իրական փոփոխությունների հարթակ։

«Մեր ձևով» շարժումը պետք է փորձի վերափոխել հանրային պահանջը գործնական օրակարգի։ Եթե Կարապետյանը կարողանա իրագործել այն մոտեցումը, որ գործն ավելի կարևոր է, քան խոսքը, ապա շարժումը կդառնա այն իրական այլընտրանքը, որին այսքան երկար սպասել է հայ հասարակությունը։

Նմանատիպ նյութեր

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով, - հաղորդում է The Times of Israel-ը։ Flydubai-ի չվերթը փոխանցել է 7700 կոդը՝ միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշանը։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, Իսրայելի ռազմաօդային...

Նոր հակամարտության վերսկսումն ավելի հավանական է. Axios

Նոր հակամարտության վերսկսումն ավելի հավանական է. Axios

Այս շաբաթ Կատարի միջնորդների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական բեկում ապահովելու ուղղությամբ ձեռնարկած ջանքերը քիչ առաջընթաց են արձանագրել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ։ Այդ մասին հայտնել են բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։ Հայտնում է...

Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով․ Սասունյան

Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով․ Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հաճախ մեծ հակազդեցություն են առաջացնում։ ՄԱԿ-ում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսված հանդիպումներից զատ՝ Փաշինյանը որոշեց Նյու Յորքում...

Խոշոր ավտովթար․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար

Խոշոր ավտովթար․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կամո Տ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ...

Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով․ «Իրավունք»

Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վայքի ՔՊ-ական թեկնածու Մխիթար Մաթեւոսյանի կասկածելի դիպլոմի թեմայի վերաբերյալ ահազանգին անդրադարձել էինք, ավելին ինքը համայնքապետը չէր հիշում, թե ով «Գալիք» համալսարանում, օրինակ իր ֆակուլտետի դեկանը, կամ ամբիոնի վարիչը․․․«Ինչ անեմ, չեմ...