Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան

27 Փետրվարի, 2026

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Մի քանի խոսք առաջիկա երեք ամիսների մասին՝ հունիսի 7-ին ընդառաջ։
Խոսքս ուղղված է ազգային քաղաքական դաշտի գործիչներին՝ անկախ պաշտոնից ու հանգամանքից։
Ասում եմ՝ չլինելով որևէ քաղաքական թիմի անդամ և լինելով սրտացավ ու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի ազատագրությանը հավատով։

Նախ երեք պարզ ճշմարտություն.

◾️ Քաղաքական պայքարը ենթադրում է ամենօրյա աշխատանք՝ անկախ ընտրություններից։ Ընտրություններն ընդամենը մեկ դրվագ են։ Առավել ևս չի կարելի է ընտրությունների համար պայքարել՝ սահմանափակվելով միայն ընտրարշավի շրջանով։ Դա կոպտագույն սխալ է։

◾️ Ընտրությունները ցանկացած ռեժիմի, նույնիսկ ամենաավտորիտարի համար ճգնաժամ են ու հնարավորություն ընդդիմությանը իր դիրքերը ամրապնդելու հետագա պայքարի համար՝ անկախ վերջնաարդյունքից։ Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն), որովհետև որքան էլ ամուր դիրքերով, բայց ճգնաժամը կա ու այն դեռ պետք է հաղթել։ Նույն մոտեցումը պետք է ունենա նաև ազգային դաշտը։

◾️ Արդեն բացահայտ է, որ թե՛ ընտրությունները, թե՛ ներքաղաքական պայքարն ընդհանրապես ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Ու բացահայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեր պետականությունը վերացնելու նպատակ հետապնդող այս երկու պետությունը շահագրգիռ են թուլացնելու մեզ, ուստի տարբեր գործիքներով աջակցելու են դե-ֆակտո խմբավորմանը (արդեն դրա օրինակները կան՝ առնվազն հռետորաբանության ու սիմվոլիկ քայլերի մակարդակում)։

Այս 3 ճշմարտությունը մտքում ունենալով՝ ուզում եմ հորդորել անսալ հետևյալ 4 կետին։
Հնարավոր չէ հաղթել, ուժեղացնել ազգային դիրքերը, եթե.

-եթե ազգային դաշտի ուժերը իրար հետ չեն համակարգում ու համադրում իրենց քայլերը։ Չեմ ասում միավորում, ասում եմ՝ համադրում ու համակարգում։ Ռեսուրսը քիչ է, անելիքը՝ շատ։ Ուրեմն պետք է լինի աշխատանքի (ճակատների) որոշակի բաժանում ու համընթաց աշխատանք։ Սրանից կշահեն բոլորը ու, ամենակարևորը, ազգային նպատակը։

-եթե ազգային ուժերը շարունակում են ամեն օր քննարկել էն, թե ինչ են ասում ու անում դե-ֆակտո իշխող խմբավորման ներկայացուցիչները, այլ ոչ թե առաջարկում են սեփական օրակարգը (վառ վկայությունը էսօրվա ընտանեկան նյութն է) ու դրա համար պայքարում։ Կարող եմ բերել տասնյակ թեմաներ, որոնց մասին ոչ միայն պետք է խոսվի ամեն օր, այլ արվեն դրանց համար քաղաքական իրավական քայլեր՝ միավորելով հանրությանը դրանց շուրջ։

-եթե ազգային ուժերը չեն ընկալում, որ իրենք պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դրանից բխող հետևանքներով։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանում լինելու է հանգիստ, որ Թուրքիան ու Ադրբեջանը դադարելու են ճնշել ու խլել, ապա դարձյալ սխալվում է։

– վերջինը. քաղաքական պայքարը, պատերազմի պես, պահանջում է գիտահեն մոտեցում. ամեն քայլը, ամեն թեզը, նախաձեռնությունը պետք է լինի մշակված գիտականորեն՝ բառի խորքային իմաստով։ Եթե դրա փոխարեն ապավինում ես միայն նյուխին, կարծիքին ու սրամտությանը, ապա թշնամին միշտ հաղթելու է, որովհետև նա գիտահեն է ու իմաստուն։ Պետք է կարողանալ անել այն, ինչ կոչում են outsmart՝ լինել ավելի իմաստուն: Դա անելու համար հորդորում եմ լսել ու հետևել մասնագետների ասածին՝ բոլոր հարցերում։

Բոլոր 4 կետերով էլ ազգային դաշտը մեղմ ասած թերանում է՝ ի ուրախություն թշնամիների։ (քիչ) Ժամանակ կա իրավիճակը փոխելու համար։ Ասում եմ՝ մնալով ազգային ճակատի խրամատում՝ առանց նահանջելու որևէ մտքի ու հաղթանակած Հայաստանի ակնկալիքով»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...