Մենք բողոքում ենք բանկի դեմ, որովհետև չգիտենք զեղծարարը առարկա է, միֆ է, անձ է. Ակցիայի մասնակից

2 Հունիսի, 2025

ԱԺ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում բանկերում և  վարկային կազմակերպություններում կատարված խարդախության դեպքերի հետ կապված։ Ակցիայի մասնակից խաբված քաղաքացիներից մեկն ասաց, որ հաղորդագրությամբ է տեղեկացել, որ վարկ ունի՝ «ձեր վարկը հաջողությամբ ձևակերվել է»։

Նա նշեց, որ կես միլիոն գումար վարկ է ձևակերպվել իր անունով. «Բանկն ասաց, որ ձեր նկատմամբ եղել է  զեղծարարություն, պետք է դիմեք ոստիկանություն, մենք էլ կդիմենք»։

Բանկային խարդախության զոհ դարձած քաղաքացիներն բավականին ժամանակ է ակցիաներ են անում, սակայն դեռ անարդյունք։

«Առայժմ արդյունք չկա։ Կա կեղծ արդյունքներ։ Բանկն ասում է ձեր վարկը,  բայց մեր վարկը չէ, բայց ինքը պարտադրում է, որ ընդունենք մեր վարկն է, երկարաձգեն 5 տարով, հետո 12 տոկոսով եկեք, մուծեք։ Ապօրինի, հանցավոր առաջարկ է, նման առաջարկ անել մի մարդու, որ վարկ չի վերցրել։

Մենք բողոքում ենք բանկի դեմ, որովհետև չգիտենք զեղծարարը առարկա է, միֆ է, անձ է»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...