Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17 Մայիսի, 2026

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական և լիովին կանխելի մահվան փաստով, ով զրկվեց կյանքից պետության հսկողության ներքո գտնվելու ժամանակ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին այս մեծագույն կորստի համար։

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ։ Չնչին վարչական իրավախախտման (իշխող կուսակցության պաստառը պոկելու) համար պետական ռեպրեսիվ ապարատի գործադրումը և արարքը կամայականորեն քրեականացնելը ոչ միայն իրավունքի կոպտագույն աղավաղում է, այլև ավտորիտար համակարգերին բնորոշ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Սա ոչ թե օրենքի կիրառում է, այլ արդարադատության իրականացման անվան տակ պետական լիազորությունների չարաշահում, որն ուղղակիորեն խախտում է իրավական որոշակիության և համաչափության հիմնարար սկզբունքները։

Երբ պետությունը մարդուն զրկում է ազատությունից, այն բացարձակ պատասխանատվություն է ստանձնում նրա կյանքի համար: Այս պարտականությունը կրկնապատկվում է, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Այն փաստը, որ Արթուր Հովհաննիսյանը տեղափոխվել է պետական հոգեբուժարան և ժամեր անց հայտնաբերվել կախված, համակարգային ձախողման և քրեական անփութության խարանն է:

Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) կոպտագույն խախտում է: Իշխող ռեժիմին չպետք է թույլ տալ սա կոծկել որպես սովորական ինքնասպանություն:
Քարոզչական պաստառը կարելի է փոխարինել: Մարդկային կյանքը՝ երբեք: Այս գործով պետք է իրականացվի անհապաղ անկախ միջազգային հետաքննություն, և պետք է սահմանվի բացարձակ պատասխանատվություն»։

Նմանատիպ նյութեր

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...