«Պարոն Ռուբինյան, Ազգային ժողովը չի կարող բոլոր հարցերը քննարկել։ Օրենսդրական հարցեր, իհարկե, կարող է քննարկել, բայց այն պայմաններում, երբ օրենսդրությունը, որը ներկայացվում է, չի հակասում Սահմանադրությանը։ Սահմանադրությունը հստակ, սևով սպիտակի վրա գրել է, որ պետությունը և եկեղեցին իրարից անջատ են։ «Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին»։
Մեկ էլ հանկարծ, պատահաբար, ՔՊ-ականները դարձան եկեղեցասեր, և եկեղեցասիրությունը դրսևորվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ գրոհի տեսքով։ Այն պահին, երբ Վեհափառ Հայրապետը մասնակցեց Շվեյցարիայում կայացած Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը, որը ազդել էր Ալլահշուքյուր Փաշազադեի նյարդերի վրա։
Ահա ամբողջ գաղտնիքը, թե ինչու հանկարծ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշեցին գրոհել եկեղեցու վրա և անձամբ Վեհափառ Հայրապետի վրա»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


