Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ»

18 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ երեկ համայնքապետ, Սամվել Բաբայանի նախկին կուսակից, համայնքապետ դառնալուց հետո ՔՊ-ական դարձած Խաչատուր Անդրեասյանն ազատել է իր տեղակալ Բագրատ Զաքարյանին, որն Արամ Սարգսյանի կուսակիցն է։ Նա ընտրություններից հետո 2․5 տարի համայնքապետ աշխատեց, ապա էստաֆետը փոխանցեց Անդրեասյանին։

Այս համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն պարտվել է, որեւէ ուժ մեծամասնություն չի ստացել, ուստի պայմանավորվել էին ռոտացիոն սկզբունքով համայնքը կառավարել։ Ասում են՝ վերջին տարաձայնությունների պատճառն այն է, որ Բագրատ Զաքարյանն այս ընթացքում չի համակերպվել իր գահազուրկ վիճակի հետ եւ անընդհատ խորհուրդներ է տվել գործող քաղաքապետին, վերջինս ծանր է տարել այդ միջամտությունները։

Մեզ պատմեցին, որ մշտական վեճեր, կոնֆլիկտներ են եղել համայնքապետարանում, ի վերջո՝ Անդրեասյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա ազատել է ախոյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բագրատ Զաքարյանը մտադիր է աշնանը սպասվող ընտրություններում կրկին առաջադրվել։

Նմանատիպ նյութեր

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա

Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա, հայտարարել է երկրի զինված ուժերի շտաբը՝ Խաթամ ​​ալ- Անբիան: Հիշեցնենք, որ Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է ներկայացրել ցանկացած բանակցություններ սկսելու համար, ասել է...

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

«Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը օրերս հայտարարել էր, թե նախկինում ԱԳ նախարարությունը եղել է «նահատակության նախարարություն», իսկ հիմա իրենք դարձրել են «ապրելու նախարարություն»»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Իրարականում, Հայաստանի ԱԳՆ-ն, իր բոլոր...

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ...

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Սեպտեմբերի 20-ի...

Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գրում է «Ակոսը»։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլում սեպտեմբերի 19-ին։ Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում...