ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթում չեն լինելու ռազմական տեխնիկայի շարասյուն և ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շքերթը կրճատվել է «ներկայիս օպերատիվ իրավիճակի պատճառով»։
Այս տարի շքերթին չի մասնակցի «ռազմական տեխնիկայի շարասյունը»։ Պատճառը կրկին նշվում է՝ «ներկայիս օպերատիվ իրավիճակը», սակայն հստակ չի նշվում, թե ինչն է ազդել նման որոշման վրա։
Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին չեն մասնակցի նաև «Սուվորովյան ռազմական և Նախիմովյան ուսումնարանների սաները, կադետական կորպուսների կրթվողները», հայտնել է նախարարությունը։






