«Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ դուք կտեսնեք բազմաթիվ մարդկանց, ովքեր կանգնած են այդ խնդրի առջև։ Խոսքը միայն Հայաստանի սահմաններից դուրս բուժում իրականացնելու մասին չէ․ նորից եմ ասում՝ խոսքը քիմիոթերապևտիկ նյութերի փոխհատուցման ծավալների մասին է։ Այսինքն՝ անգամ դա հնարավոր չի լինում ամբողջությամբ իրականացնել։
Դուք նաև խոսեցիք ցրված սկլերոզի թանկարժեք դեղահաբի մասին։ Այո՛, դա այդպես է, բայց մեր քաղաքացիները մի ուրիշ խնդիր էլ ունեն․ այդ ծանր հիվանդությունները շալակած՝ անընդհատ քաշքշուկի ու թղթաբանության մեջ են ընկնում․ պոլիկլինիկայի հերթերի մասին էլ չեմ խոսում (դրանց մասին բազմիցս խոսել ենք)։ Այսինքն՝ մարդը հիվանդ է, բայց, միևնույն է, պետք է անցնի այդ ամբողջ ընթացակարգով, թղթաբանությունով և այլն»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Լուսինե Բադալյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։




