Մարդը ասում է՝ «ինքը պիտի նստի»․ ես չեմ կարող դա չկապել այս պրոցեսի հետ. Ռոբերտ Քոչարյան

10 Հուլիսի, 2026

 

«Երբ հնչեցվում է մի հայտարարություն, օրինակ՝ որ դատավորների կեսը կաշառակեր է, որովհետև որոշումները կայացնում են ոչ այնպես, ինչպես տվյալ մարդն է պատկերացնում արդարադատությունը։ ԲԴԽ-ն ոչ մի հայտարարություն չի անում, որ դա անթույլատրելի խոսույթ է, դատախազությունը ոչ մի բան չի նկատում, և մի քանի հարյուր դատավորներից ոչ մեկը հանդես չի գալիս որևէ հայտարարությամբ:

Ես ի՞նչ պետք է մտածեմ դատական համակարգի մասին: Մի հատ դատավոր չգտնվեց, որ հայտարարություն աներ, ասեր՝ «ինձ խի եք վիրավորում, ինչ հիմքով»։ Սա քաղաքական հայտարարություն չէ, սա կոնկրետ մեղադրանք է: Սա նորմա՞լ է, ու ես պետք է վստահե՞մ, պետք է այս դատարանում արդարադատություն փնտր՞եմ: Նույն մարդը զուգահեռ ասում է՝ «ինքը պիտի նստի», իսկ հաջորդ օրն էլ հայտարարում է, թե «դատավորների կեսը կաշառակեր է»:

Հիմա ես չեմ կարող սա չկապել ընթացող պրոցեսի հետ»,- այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...