«ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը․ այն էական ներդրում չի ունենում նոր ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների կարգավորման գործում»,– հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ռաֆայել Գրոսին։ Գրում է Ռիա Նովոստին։
Բացի այդ, Գրոսսին նշել է, որ հիասթափված է ՄԱԿ-ի գործունեության այլ ուղղությունների, այդ թվում՝ սոցիալական և կլիմայական ոլորտներում արձանագրված անմխիթար արդյունքներից։
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երկրորդ և վերջին ժամկետը կավարտվի այս տարվա վերջին։




