Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի հանքարդյունահանում. ՆԳՆ

14 Սեպտեմբերի, 2026

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած հողատարածքում իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն՝ արդյունահանած զանգվածը հատուկ սարքերով տեսակավորել և օգտագործել են իրենց ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, երեք անձ ձերբակալվել է։ Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր

«Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են․ «Կարճ ասած»

Մտավախությունը մեծ է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը և կկայացվի անդամությունը սառեցնելու որոշում։ Վերջերս հրապարակած...

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրան այս պաշտոնում առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական...

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ «Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից...

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

Ի դեպ, խորհրդարանը երկու օր է՝ քննարկում է Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, և Փաշինյանը հայտարարում է, թե այնպիսի առաջարկ կանի ընդդիմությանը, որ նա չի կարողանա հրաժարվել սահմանադրական փոփոխություններից։ Իսկ հարցին, թե Սահմանադրության...

2018-ից հետո հայտնի դարձած գործարարի համար քննիչն է խափանման միջոց ընտրում․ Արամ Վրադևանյան

  «2021 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող օրենքի վերաբերյալ դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Այդ դիմումի էությունը շատ կարճ է. երևի թե ոչ իրավաբանները կդժվարանան այդ...