«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը․ «Հրապարակ»

29 Օգոստոսի, 2026

Հայաստանում քաղաքական պայքարը վաղուց դուրս է եկել խորհրդարանի, հրապարակների եւ ընտրական քարոզարշավների շրջանակներից։ Վերջին տարիներին իշխանությանն ամենակոշտ քննադատողները սովորաբար հայտնվում են քրեական վարույթների ներքո, նրանց բնակարաններում ու գրասենյակներում խուզարկություններ են կատարվում, նրանք ձերբակալվում են ու կալանավորվում, նրանց կյանքն անցնում է դատավարությունների մեջ, որովհետեւ քաղաքական պայքարը երկրի վարչապետն այդպես է պատկերացնում եւ անձամբ է կազմում վարույթների ու կալանավորումների պլանը։ Գրում է Հրապարակ-ը։

Փաշինյանը թեեւ բազմիցս բաց տեքստով իրավապահներին հրահանգներ է իջեցրել եւ անվանական նշել, թե ում ինչպես է պետք պատժել, վերջերս սկսել է սպառնալ նաեւ, որ այդ հրահանգները չկատարող քննիչ-դատախազ-դատավորներն էլ են անխտիր պատժվելու` «գալու ենք բոլորիդ հետեւից», «ազատելու եմ` ով դեմս դուրս եկավ» եւ այլ արտահայտություններ է հնչեցնում ամենօրյա ռեժիմով: Եվ իրավապահները ստիպված են մեղադրանքներ առաջադրել, միջնորդություններ տանել դատարան, հանցանք չգործած անձանց գործողություններում կառչելու որեւէ հիմք գտնել, որ վարույթ հարուցեն եւ կալանքի տանեն մարդկանց:

Սակայն, որպեսզի հանրության շրջանում էլ ահուսարսափ գցի եւ բացահայտ ցուցադրի, որ իրեն ընդդիմացող մարդիկ պատժվում են, քրեական հետապնդում է հարուցվում։ Ինչպես, օրինակ, երբ Լեւոն Քոչարյանը սուր ելույթ ունեցավ ԱԺ-ում: Հաջորդ առավոտ իրավապահները մտան Քոչարյաններին պատկանող տներ ու բիզնեսներ, կալանավորեցին Սեդրակ եւ Ռոբերտ Քոչարյաններին, նրանց պատկանող ընկերությունների տնօրեններին։ Սա որպես դաս` իրեն թթու խոսք ասողների համար:

Քննադատության համար «վաս­տակավոր քաղբանտարկյալի» կոչումը, թերեւս, Արմեն Աշոտյանինն է, որն արդեն երկրորդ փուլով է կալանավորվում։ Հաջորդ հորիզոնականում «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն է եւ նույն գործի շրջանակներում Արեգնազ Մանուկյանը, որի կալանավորումը կարելի է համարել ամենախայտառակ քրգործերից մեկը, քանի որ գործի հիմքում չկա պետական գաղտնիքի փոխանցում, չկա գումար, որի մասին ասում էին կալանավորելիս, եւ գործը դատարանում փլվելու է։

Մյուս քաղաքական կարկառուն հետապնդումը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ է, որից 5 մանդատ խլեցին, հիմա էլ խլում են տասնյակ տարիներով ստեղծած ունեցվածքը, բիզնեսները։ Բագրատ սրբազանին լռեցնելը եւս այս իշխանության 2025թ. առաջնահերթություններից էր, քանի որ հասարակական մեծ աջակցություն ունեցող շարժման առաջնորդը Փաշինյանի իշխանության համար պոտենցիալ վտանգ էր դիտարկվում։ Սրբազանի «բանդայի» անդամները՝ բոլորն ազատ են արձակվել, տնային կալանքի տակ են միայն Բագրատ սրբազանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որին իրավունք չունեին կալանքի տակ պահել` ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, քանի որ նրա քաղաքական գործունեությունն ապօրինաբար է սահմանափակված։

Միքայել սրբազանը, որն ամենասուր քննադատող հոգեւորականներից էր, տեւական ժամանակ զրկված էր ազատ խոսքի իրավունքից։ Ճիշտ է` հանրային ճնշման ներքո նրա նկատմամբ կայացված ազատազրկման դատավճիռը վերաքննիչ դատարանը բեկանեց եւ ուղարկեց նոր քննության, բայց դեռ պարզ չէ, թե այդ քննությունն ինչքան է տեւելու։

Արշակ սրբազանը եւս քննադատում էր այս իշխանություններին։ Նրա դեպքում եւս մի կեղծ քրեական վարույթ հարուցվեց, կալանավորեցին դիվանապետին, հիմա էլ նրա ազատությունը սահմանափակված է Արմավիրի մարզի տարածքով։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ կալանավորմամբ լռեցվեց «Ուժեղ Հայաստան» շարժման ակտիվ գործիչ Ալիկ Ալեքսանյանը, որը կազմակերպչական մեծ աշխատանք էր կատարում, եւ նրա բացակայությունը մեծապես խանգարեց «ուժեղների» քարոզարշավին։

Մոտ մեկ տարի է՝ կալանքի տակ է պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը, սկզբում` բանտային, ապա՝ տնային կալանք, երբ չկա որեւէ հիմք, եւ գործը ձգձգում են ու մարդկանց պարզապես խոշտանգում։ Գալստյանը եւս սուր քննադատությամբ էր հանդես գալիս։ Սահմանափակված է նաեւ «Իմնեմնիմի»-ի փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի հանրային եւ քաղաքական գործունեությունը։ Ամիսներ տեւած բանտարկությունից հետո տղաները թեեւ հիմա ազատության մեջ են, բայց նրանք միայն նեղ շրջանակի համար կարող են հանդես գալ․ նրանց լսարանը, դատարանի որոշմամբ, խիստ սահմանափակվել է։

Հաջորդ զոհը Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանն է, որը հրապարակավ քննադատել է իշխանությանը եւ հայտնվել պերմանենտ քրեական վարույթների կենտրոնում։ Ընդդիմադիր գործիչ եւ ազատամարտիկ Աշոտ Երկաթ Մինասյանը դեռեւս 2020-2021 թվականներից է գտնվում քրեական գործընթացների մեջ՝ իշխանության տապալման եւ այլ ծանր մեղադրանքներով, որոնք հերքվել են ու փակվել, բայց, այնուամենայնիվ, մի կեղծ գործ սարքեցին` զենք պահելու մեղադրանքով, եւ 2025-ին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման:

Նա 2025-ի դեկտեմբերից քրեակատարողական հիմնարկում իր «պատիժն» է կրում: Վերջերս լրացել էր ժամկետը, եւ կարող էին պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Սակայն հանձնաժողովը հերոս հրամանատարին, 3 պատերազմի մասնակցին չազատեց` մերժելով նրա դիմումը։ Նա այս պահին դեռ «Վարդաշեն» ՔԿՀ-ում է:

Նմանատիպ նյութեր

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...