Լոռու ոստիկան մարզպետը հրաժարական է տվել

2 Հունիսի, 2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից: Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։

Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել  ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։

Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»։

Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը 2000 թվականից աշխատել է ոստիկանության համակարգում, մինչև 2023 թվականը։ Մազպետ նշանակվել էր 2024թ․ հունվարին, երբ ՔՊ-ական մեկ այլ մարզպետ՝ Արամ Խաչատրյանը, ազատվեց պաշտոնից դպրոցներում անորակ ցնցուխների ու կախիչների պատճառով։

Share

Նմանատիպ նյութեր

Այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Այսօր ներկայացվեց Եվրոպայի խորհրդում զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Սեպտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5444 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 242 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց...

ԿԸՀ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն անհիմն է համարել․ Տիգրան Աբրահամյան 

  «ԵԽԽՎ-ի զեկույցով փաստացի ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին կոչ է անում, հորդորում է դադարեցնել այն քրեական ապօրինի հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հիշեցնենք, որ ընտրություններին...

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ Հայաստանում ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խնդիրներով, որոնք կապված են եղել ինչպես արտաքին ճնշումների, այնպես էլ ընտրական համակարգի ներքին...

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Սեպտեմբերի 15-ին, Երևանում, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20...