Լոպեսով «սղղացվող» պատմության դասագիրքը կամ «Ավետարան՝ ըստ Նիկոլի». Yerkir.am

4 Օգոստոսի, 2025

Yerkir.am-ը գրում է․

Մինչ ՀՀ իշխանությունները հայ հասարակությանն զբաղեցնում են Ջենիֆեր Լոպեսով, հայ ժողովրդին առաջարկում հետայսու միայն երգել, պարել ու ուրախանալ, ԿԳՄՍ նախարարությունը հենց համերգի նախօրեին՝ օգոստոսի 1-ին, համացանցում տեղադրել է   2025-2026 ուսումնական տարում գործածության երաշխավորված 9-րդ դասարանի, ուշադրություն, «Հայաստանի պատմություն» դասագրքի թվային տարբերակն ու հայտարարել պատվեր-հայտերի ընդունման մասին:

Իրականում դասագրքերը երաշխավորվել ու պատվեր-հայտեր տալու մասին հայտարարությունն իջեցվել են դպրոցներին դեռևս մայիսին: 9-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը միակն է եղել, որ եղել է ցանկում, բայց ներկայացված չի եղել առցանց տարբերակով, որպեսզի ուսուցիչները կարողանային բացել, նայել ու պատվիրել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ սկզբից հրատարակչությունը տպագրության է ներկայացրել «Հայոց պատմություն» վերտառությամբ, ինչը նախարարությունն ստիպել է փոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»: Ու դրանից հետո տևական ժամանակ դասագիրքը չի ներկայացվել մարդկանց ուշադրությանը: Իշխանությունների համար հավանաբար հարմար պահը եղել է հենց օգոստոսի 1-ը՝ աշխատանքային շաբաթվա ավարտն ու կիրակի օրը տեղի ունենալիք հայտնի համերգի նախօրեն, երբ մարդկանց ուշադրությունը բոլորովին այլ տեղ է, և հազիվ թե հանրակրթության, մատաղ սերնդի մտածողության մեջ ներմուծվող այս հեռահար ազդեցության ռումբը դառնար լայն քննարկման առարկա:

Ինչպես նախորդ՝ 7-րդ, 8-րդ դասարանի աղմկահարույց և մասնագիտական շրջանակների կողմից մատնանշված խայտառակ անճշտություններով, փնթիություններով, միտումնավոր արված հայեցակարգային շեղումներով ու միանգամայն մերժելի դասագրքերի դեպքում, այս դասագրքի դեպքում ևս գործել է իշխանության զոռբայությունն ու առանց մասնագիտական հեղինակավոր շրջանակների կարծիքը հաշվի առնելու, միայն Նիկոլ Փաշինյանի թուրքահաճո քմահաճույքների հիման վրա վերնագրվել «Հայաստանի պատմություն»: Դասագիրքը ստեղծողները, փաստորեն, այդ սկզբունքային հարցում առաջնորդվել են ոչ թե ակադեմիական մասնագիտական շրջանակների, այլ պատմագիության բնագավառից կիլոմետրերով հեռու, անգամ բարձրագույն կրթություն չունեցող, միայն միջնակարգ դպրոցի ավարտական վկայականով ոմն մեկի քմահաճույքը:

Ի դեպ, դասագրքի համահեղինակների մեջ ոչ մի հեղինակավոր պատմաբանի անուն չգտնվեց: Դասագրքի հեղինակները ծանրակշիռ մասով նաև մոլի նիկոլականներ են: Դե, պարզ է՝ ո՞վ կստորագրեր «Հայաստանի պատմություն» նիկոլաբանության տակ:

Իրականում ավելի արդար կլիներ, որ դասագիրքն անվանվեր ոչ թե «Հայաստանի պատմություն», այլ «Ավետարան ըստ Նիկոլի»: Դասագրքի հեղինակներն էլ, իբրև արդար վաստակ, կստանային «Նիկոլի ավետարանիչներ» բարձր տիտղոսը:

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...