Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման մասով միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան

2 Հունիսի, 2025

Լիլիթ Աղեկյանի պաշտպանը՝ Զարուհի Փոստանջյանը, հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ արդեն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում մի միջնորդություն, որը վերաբերում է Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգմանը։ Միջնորդությունը մակագրվել է կրկին այն նույն դատավորին, ով ավելի վաղ կայացրել էր ակնհայտ անարդարացի դատական ակտ, ինչպես նաև որևէ կերպ չէր արձագանքել դատական նիստից առաջ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կատարված խոշտանգումներին և ապօրինի ձերբակալությանը։

Վաղը՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17։50-ին, կրկին նշանակվել է փակ դատական նիստ՝ կալանքի երկարաձգման հարցի քննարկման համար։ Նշենք, որ այդ նիստը պահանջում է Լիլիթ Աղեկյանի պարտադիր ներկայությունը, ինչպես նաև՝ իր ցանկությամբ ընտրված պաշտպանի մասնակցությունը։

Այժմ մնում է սպասել վաղվա դատական նիստին՝ հասկանալու համար, արդյո՞ք այս անգամ ևս կսահմանափակվեն և կխախտվեն Լիլիթ Աղեկյանի իրավունքները, ինչպես դա տեղի ունեցավ առաջին դատական նիստի ժամանակ։

Հիշեցնեմ, որ առաջին դատական նիստի ընթացքում դատարան էր հրավիրվել հանրային պաշտպան, ում պաշտպանությունից Լիլիթ Աղեկյանը հրաժարվել էր՝ պահանջելով իր պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանի ներկայությունը, իսկ դատարանը մերժել էր Լիլիթ Աղեկյանի պահանջը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և ՀՀ դատախազությունը շարունակում են իրենց կողմից նախաձեռնած ապօրինությունները և նոր հարձակման փորձ են իրականացնում։

Հ․Գ․

2025 թվականի հունիսի 1-ին Լիլիթ Աղեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նման առողջական վիճակում, գերտաք եղանակային պայմաններում նրան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից «էտապային»՝ փակ տիպի մեքենայով տեղափոխելը Գյումրի քաղաքի դատարան, ոչ միայն անընդունելի է, այլև լուրջ սպառնալիք է նրա առողջության ու կյանքի համար։

Անհրաժեշտ է հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում արդեն իսկ արձանագրվել է ողբերգական դեպք․ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ ներկայացված՝ իրավական հիմքերից զուրկ մեղադրանքների շրջանակներում, նրան կալանավորել էին և տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ «Արմավիր» ՔԿՀ-ից դատարան նրան տեղափոխել էին «էտապային»՝ փակ տիպի մեքենայով, մոտ մեկ ժամում։ Չնայած նրա ունեցած առողջական լուրջ խնդիրներին «Արմավիր» ՔԿՀ-ից դատարան նրան տեղափոխել էին «էտապային»՝ փակ տիպի մեքենայով, շոգ եղանակային պայմաններում, ինչը էականորեն վնասել էր նրա առողջությանը և, ըստ ամենայնի, նպաստել էր նրա մահվան արձանագրմանը հենց դատական նիստի ընթացքում»։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցում է Իրանի հետ ռազմական հակամարտության կարգավորման հարցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը կարող էին շատ ավելի ակտիվ դեր խաղալ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում,...

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ...

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել...