Լայնածավալ պատերազմն անմասն չի թողնելու ՌԴ-ին և Արևմուտքին․ Աննա Կոստանյան

13 Հունիսի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իրանի միջուկային կարողությունների ուղղությամբ հասցված նախահարվածով (preemptive strike) Իսրայելը հատուցեց ապրիլի սկզբին Դամասկոսում իր հյուպատոսարանի դեմ իրականացված հարվածի համար, այսպիսով նախազգուշական ուղերձ տալով նաև տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողներին։ Եթե այնուամենայնիվ լայնածավալ պատերազմ սկսվի, այն մեծ ռիսկեր է ստեղծելու ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար։

Հայաստանը չի կարող խուսափել հնարավոր սպառնալիքներից և հետևանքներից, և եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում։

Եթե Իրանի որոշ շրջաններ ենթարկվեն ռմբակոծման, տարածաշրջանային որոշ ուղիներ ժամանակավոր կփակվեն։ Իսկ սա ունենալու է տնտեսական լուրջ հետևանքներ Հայաստանի համար՝ հաշվի առնելով Իրանի էներգետիկ և ապրանքային ուղիները, հատկապես՝ գազը և պարենը։ Պատերազմի դեպքում այդ մատակարարումները կարող են խաթարվել։

Լայնածավալ պատերազմն անմասն չի թողնելու Ռուսաստանին և Արևմուտքին, ու եթե ընդլայնվի, Ռուսաստանը և ԱՄՆ-ը հնարավոր է ակտիվանան՝ հատկապես Կասպից տարածաշրջանում։ Այս պարագայում Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ և ԵՄ-ի հետ համագործակցող երկիր, հայտնվելու է բարդ դիվանագիտական դիրքերում։

Իսրայել-Իրան պատերազմի ազդեցությունը, դուրս գալով մերձավորարևելյան շերտից և դառնալով գեոպոլիտիկ խնդիր, մարտահրավեր է Հարավային Կովկասի համար, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացել են համատեղ զորավարժություններով։ Նախիջևանում դիտարկվում են զենքի կենտրոնացման և ռազմաբազաների ընդլայնման գործընթացներ։ Սա կարելի է դիտել որպես սահմանային ճնշման և ուժի ցուցադրման գործողություն Իրանի դեմ՝ Թուրքիայի մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում Նախիջևանի ռազմաբազան կարող է վերածվել մարտավարական հենակետի, եթե Իրանը ներգրավվի լայնածավալ հակամարտության մեջ։ Որքան էլ որ Ադրբեջանը չցանկանա բացահայտ մասնակցել Իրանի դեմ ուղղակի պատերազմին, այնուամենայնիվ կաջակցի Իսրայելին և Թուրքիային լոգիստիկ, կիբեռ և հետախուզական մակարդակով։ Բաքուն կարող է տրամադրել հատուկ ռադարային հարթակներ կամ օդային տարածք՝ իսրայելական ԱԹՍ-ների և հետախուզական ինքնաթիռների համար։ Իսկ Թուրքիան ինչպես միշտ հանդես կգա որպես Իսրայելի և Արևմուտքի համար չհայտարարված ռազմավարական դաշնակից՝ քաղաքական հայտարարություններում պահպանելով հավասարակշռված դիրք՝ հանդես գալով իբր «հակամարտության կայունացման օգտին»։ Իհարկե այս ամենում Թուրքիան ունի իր սեփական հետաքրքրությունները Իրաքի քրդական շրջաններում, որտեղ Իրանի ազդեցությունն աճել է, և կօգտագործի Իրանի թուլացման ցանկացած հնարավոր պահ՝ ընդլայնելու իր ազդեցությունը Սիրիայում, Իրաքում և Հարավային Կովկասում։

Այս ամենում Հայաստանի համար մի շարք ռիսկեր են դիտվում։ Մենք հայտնվելու ենք հնարավոր բախման ճակատում՝ Սյունիքի և Նախիջևանին սահմանակից տարածքներում․ Իրանն այս ուղղությունները դիտում է որպես ռազմավարական գոտի (այս մասին ամիսներ ու տարիներ շարունակ խոսում եմ մասնագետները)։ Հնարավոր է կրկին լարվածություն առաջանա այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են փորձել ռազմական ճնշմամբ առաջ մղել այս օրակարգը՝ Իրանական կենտրոնի զբաղվածության ֆոնին։ Որքան էլ որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին չեն ձգտում բացահայտ ռազմական ներգրավման, սակայն նրանք ամբողջությամբ հանդես են գալիս որպես Իրանի տարածաշրջանային ճնշման թևեր։ Բաքվի վարքագիծը գուցե նույնիսկ սկսի կտրուկ փոխվել, եթե Իրանը թուլանա կամ պարտվի։

Իսկ այս ամենում ի՞նչ պիտի աներ խելամիտ ու ազգային իշխանությունը Հայաստանում, իհարկե պետք է սկսեր ամրացնել սահմանային անվտանգությունը, զարգացնել մատակարարման այլընտրանքային ուղիները, վերանայեր Իրանի հետ ունեցած ռազմավարական երկխոսության մակարդակը։ Սրանցից ո՞ր մեկն են անում, իհարկե պարզ է բոլորին, թե մարտահրավերները թողած ինչով է զբաղված օրվա ռեժիմը»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...