«Լավություններ» ընտրողներին հենց… ընտրողների հաշվին․ «Փաստ»

13 Սեպտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկրում գործընթացներն աստիճանաբար ավելի են «թաթախվում» նախընտրական տրամադրություններով: Դա զգացվում է ոչ միայն Փաշինյանի կողմից հանրության վրա «խաղաղություն վաճառելու» ինտենսիվությունից, այլև կառավարության զանազան որոշումներից, որոշ օրինագծերի շրջանառումից:

Դրանք լիովին տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ: Ու, որպես կանոն, այսօրինակ որոշումները կամ նախագծերը ավելի շատ պոպուլիստական բաղադրություն ու բովանդակություն ունեն, քան թե կոչված են ռեալ որևէ լուրջ խնդիր լուծելու: «Ձայն շահելու» խնդիր կա: Այն կա միշտ, բայց առկա իրողությունների պայմաններում Փաշինյանին ու նրա թիմին «ձայներ» պետք են ամեն գնով: Հետևաբար, առաջիկայում ավելի շատ են լինելու այդպիսի որոշումներ և օրինագծեր: Փորձագետները մատնանշում են, որ իրական խնդիրներ լուծելու առումով նման որոշումներում արտացոլված մոտեցումները հիմնավորված չեն, մեծ հաշվով նման որոշումներն էլ բովանդակությամբ դատարկ են: Բայց քաղաքական գովազդի, այսպես ասած՝ փիառվելու համար կարող են և բավարար լինել:

Դե, ցանկացած իշխանություն ձգտում է վերարտադրվել, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ առավել ևս, նրանց համար աշխարհում ավելի թանկ բան չկա, քան իշխանությունը: Նորմալ է նաև, որ պիտի «փիառ» անեն: Աննորմալ է այլ բան. այդ ամենը արվում է մնացած բոլորի հաշվին: Այսինքն, արվում է ոչ հենց հարկատուների հաշվին, որոնց վրա փորձ է արվում «ծախել» նշյալ «լավությունները»:

Ու հարցը միայն բյուջեի միջոցները չեն, թեպետ դա էլ է հարց: Այսինքն, մի կողմից՝ շատ ու շատ հարկատուներ և՛ հարկերը վճարեն, և՛ անհամաչափ տուգանքները, և՛ տուժեն, իսկ ՔՊ-ն ու Փաշինյանը բյուջետային միջոցները շռայլեն, որպեսզի… մի քանի ձայն ավելի՞ ստանան: Եվ հետո՝ ինչո՞ւ նախկինում նման որոշումներ չէին կայացվում: Որովհետև դրանք դատարկ, ոչինչ չտվող որոշումներ են, որոնք աշխատում են զուտ նախընտրական փուլում՝ ականջներին «լապշա կախելու» առումով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...