Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

18 Հուլիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական իրականությունը տարիներ շարունակ տառապել է միևնույն քրոնիկ հիվանդությամբ. կուսակցությունների ու դաշինքների գերակշիռ մասն ակտիվանում է բացառապես նախընտրական շրջանում, հեղեղում հանրությանը խոստումներով, իսկ քվեարկության հաջորդ օրվանից անհետանում։ Այս գործելաոճը տարիներ շարունակ խորացրել է անդունդը քաղաքացու և քաղաքական էլիտաների միջև՝ ծնելով համատարած անտարբերություն ու հիասթափություն։

Սակայն այսօր քաղաքական դաշտում ուրվագծվում է սկզբունքային և կարևոր քաղաքական մշակույթ։ Խոշոր ընդդիմադիր միավորները, չսահմանափակվելով միայն ստացած մանդատներով կամ երևանյան հայտարարություններով, ընտրություններից հետո վերադառնում են մարզեր, համայնքներ և շարունակում ուղիղ, կենդանի շփումը քաղաքացու հետ։ Սա քաղաքական պատասխանատվության դրսևորում է, երբ ընտրողի վստահությունը դիտարկվում է ոչ թե որպես ավարտված գործընթաց, այլ որպես հետագա գործնական աշխատանքի մեկնարկ։ Այս նոր ձևաչափի առանցքը ոչ թե նախընտրական քարոզչությունն է, այլ համայնքներում առկա խնդիրների իրական գույքագրումն ու համակարգումը։ Որպես այս քաղաքական մշակույթի գործնական օրինակ՝ կարելի է նշել Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մյուս ներկայացուցիչների վերջին շրջայցերը հանրապետության տարբեր համայնքներով։ Սա ցույց է տալիս, որ ընտրական փուլի ավարտից հետո ևս հնարավոր է պահպանել աշխատանքային դինամիկան։

Նմանատիպ հանդիպումները մարզերում կրում են գործնական բնույթ. տեղերում իրականացվում է խնդիրների քարտեզագրում՝ սկսած սոցիալական և ենթակառուցվածքային հարցերից մինչև տեղական ինքնակառավարման բացերը։ Սա առանց միջնորդների երկխոսություն է այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր հաղթահարում են տարատեսակ մարտահրավերներ, և հաշվետվողականության բարձրացում, որտեղ քաղաքական ուժը լսում է ժողովրդի ձայնը հենց տեղում։

Հետընտրական շրջանում այս քաղաքական մշակույթը կարող է քաղաքական դաշտում որակական փոփոխություններ բերել։ Երբ խոշոր քաղաքական միավորը չի կտրվում հողից և շարունակում է ակտիվ աշխատել մարզերում, դրանից շահում է ողջ քաղաքական համակարգը։ Մարդիկ տեսնում են, որ իրենց ձայնը պետք էր ոչ միայն քվեատուփի մոտ, և իրենց հույսերն ու անհանգստությունները շարունակում են մնալ քաղաքական օրակարգում։ Միևնույն ժամանակ, տեղերում հավաքագրված և համակարգված խնդիրները դառնում են իրական գործիք՝ առկա հիմնահարցերի հասցեագրման և հնարավոր լուծումներ որոնելու համար։ Սա նաև ստիպում է մյուս քաղաքական ուժերին դուրս գալ «կոմֆորտի գոտուց» և մտնել ակտիվ աշխատանքի մեջ՝ հասկանալով, որ «կաբինետային քաղաքականությունն» այլևս արդյունավետ չէ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․ 07․ 26

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...