Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Բադալյան

7 Հուլիսի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը, հիմա էլ ցուցադրելով հայկական ծիրանից իբր թե իր պատրաստած մուրաբաները և հայտարարելով, թե ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները՝ հանրության մեծամասնությունը քվեարկել է ԵՄ հետ մերձենալու օգտին:

Կոսը թերևս նկատի ունի ՔՊ օգտին քվեարկությունը, որը բացարձակապես Եվրոմիության մասին չէ: Ավելին, Կոսն ինքը Եվրոմիության մասին չէ: Կոսը, նրա ընկերուհի-գործընկերուհիներ Կալլասը, Ֆոն Դեր Լայենը, այլ՝ ընդամենը Եվրոմիության դեգրադացիայի մասին են, և ըստ էության այն մասին, որ Եվրոմիությունը տանում են պարզապես ուղիղ աղետի:

Ծիրանի մուրաբաներով ֆոտոսեսիայով աղետի են «հրավիրում» նաև Հայաստանը, հանրությանը կերակրելով զանազան մանիպուլյացիաներով, իսկ այդ ընթացքում Հայաստանը «թաղելով» ավտորիտարիզմի ճահճում:

Եթե դա է այն փոփոխությունը, որը հիացնում է Կոսին ու նրա ընկեր-ընկերուհիներին, ապա Հայաստանի այդ փոփոխությունների համար պարզապես պետք է միայն տագնապել»:

Նմանատիպ նյութեր

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրազեկում․ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում...

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական  քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ...

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Մանհեթենի շրջանային դատարանի...

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել սիրիական Աբու-Դուհուր ռազմական ավիաբազային՝ այնտեղ իր ուժերը տեղակայելու Թուրքիայի ծրագրերի պատճառով, հայտնել է The Times of Israel-ը։ Նրա...