Կոնջորյանին հարց տալու համար՝ «Ժողովուրդ»-ի լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրից. «Ժողովուրդ»

23 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության եկավ խոսքի ազատության, լրագրողների ազատ գործունեության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության լոզունգներով, այսօր, անցանկալի հարց հնչեցնելու համար՝ լրագրողներին զրկում է Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։

Ակնհայտ է, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է լրատվամիջոցի նկատմամբ։ Խնդրո առարկան լրագրողների հնչեցրած հարցերն են, որոնք ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համար անցանկալի են եղել։ Եվ հետագայում նման «անցանկալի» հարցերը կանխելու նպատակով նա դիմում է գրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։ Վերջինս, իրավական ընթացակարգերի իմիտացիա ապահովելու նպատակով ըստ էության, հուշել է՝ ինչպես ձևակերպել դիմումը, որպեսզի հնարավոր լինի լրագրողներին զրկել հավատարմագրումից՝ արդյունքում 2 օրում թե՛ նախազգուշացում, և թե՛ զրկման որոշում է կայացնելով։ Բնականաբար, այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական գլխավորությամբ և համաձայնությամբ։

Ապօրինությունների ժամանակագրությունը

Դեկտեմբերի 3-ին, երբ հերթական անգամ ԱԺ ՔՊ խմբակցությունը չկարողացավ քվորում ապահովել, ArmLur.am-ի լրագրող Սոնա Գրիգորյանը մոտեցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել՝ «Ինչու ՔՊ-ն չի կարողանում ապահովել ՔՊ պատգամավորների մասնակցությունը նիստերին»։ Կոնջորյանը ժպիտով լրագրողին «լավ օր» է մաղթել և հեռացել՝ առանց որևէ մեկնաբանություն տալու։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է կարճ հոդված այն մասին, որ Հայկ Կոնջորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են Ազգային ժողովի նիստերը։ Այդ հրապարակումից հետո որևէ արձագանք կամ քայլ չի եղել։

Սակայն դեկտեմբերի 16-ին Հայկ Կոնջորյանը դիմել է ԱԺ աշխատակազմին՝ նշելով, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 12։30-ի սահմաններում, Սոնա Գրիգորյանը մոտեցել է իրեն, մեկնաբանություն խնդրել, ինքը հրաժարվել է, իսկ հաջորդ օրը հրապարակվել է հոդված։ Այսինքն՝ նախկին լրագրող Հայկ Կոնջորյանը փաստացի բողոքել է, որ լրագրողը իրացրել է իր մասնագիտական իրավունքը՝ առանց իր հետ նախապես համաձայնեցնելու։ Սա «ժողովրդավարության» նոր չափորոշիչ է։

Սակայն դրանով ՔՊ պատգամավորը չի սահմանափակվել։ Դեկտեմբերի 16-ին, երբ «Ժողովուրդ օրաթերթ»-ի և ArmLur.am-ի լրագրողները հետաքրքրվել են մանիպուլատիվ հնարքներով ձեռք բերված Կոնջորյանի թանկարժեք առանձնատան թեմայով, պատգամավորը դրսևորել է անսանձ զայրույթ և անմիջապես դիմում գրել՝ պահանջելով արգելել լրագրողների մուտքը Ազգային ժողովի տարածք։

ԱԺ աշխատակազմի մասնակցությամբ իրավական աբսուրդ

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, օրենքի տառը «պահպանելու» պատրվակով, կայացրել է բացահայտ ապօրինի և աբսուրդային որոշումներ։
Դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանը նախազգուշացվել է, որ դեկտեմբերի 3-ին՝ սահմանված վայրից դուրս հարց է տվել Հայկ Կոնջորյանին և նյութ հրապարակել։ Երկու օր անց՝ նույն պատգամավորի գրության հիման վրա, նա զրկվել է հավատարմագրումից։ Որոշման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։52-ից 12։55-ի սահմաններում, Սոնա Գրիգորյանը և Քնար Մանուկյանը մոտեցել են Կոնջորյանին, վերջինս հրաժարվել է հարցազրույց տալ, ինչից հետո լրագրողները շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը՝ մինչև նրա աշխատասենյակի դուռը։ Պատգամավորը, էթիկայի ոչ մի նորմ չպահպանելով, դուռը «շրխկացրել է» լրագրողների դեմքին:

Այսինքն, հարց տալու և տեղեկատվություն ստանալու իրենց սահմանադրական ու մասնագիտական իրավունքն իրացնելու համար, լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրումից և փաստացի՝ Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։

Քնար Մանուկյանի դեպքում Դավիթ Առաքելյանը թույլ է տվել կրկնակի ապօրինություն։ Դեկտեմբերի 18-ին նա ստացել է գրություն, ըստ որի՝ դեկտեմբերի 16-ին շարունակել է լրագրողական գործունեությունը՝ միացված տեսախցիկով շարժվելով դեպի Հայկ Կոնջորյանի աշխատասենյակ։ Մինչդեռ Քնար Մանուկյանը նախապես բանավոր թույլտվություն է ստացել ԱԺ անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակցից և շարժվել է թույլատրված ուղղությամբ։ Այս հանգամանքը ֆիքսված է նաև տեսախցիկներով։

Չնայած դրան, Դավիթ Առաքելյանը նույն արարքի համար երկու օրվա ընթացքում նախ՝ դեկտեմբերի 18-ին նախազգուշացում է հայտարարել լրագրողին, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 19-ին՝ զրկել հավատարմագրումից։

Եզրակացություն

Սա ոչ թե կարգապահական գործընթաց է, այլ բացահայտ քաղաքական հաշվեհարդար անկախ լրագրության նկատմամբ։ Սա խոսքի ազատության կոպիտ խախտում է, իրականացված Ազգային ժողովի բարձրագույն ղեկավարության կողմից։ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը և Դավիթ Առաքելյանը իրենց գործողություններով Ազգային ժողովը վերածել են փակ, լրագրողներից վախեցող կառույցի, որտեղ հարց տալը պատժվում է, իսկ իշխանության ներկայացուցիչների անգործությունն ու ձախողումները թաքցվում են վարչական բռնությամբ։

Այս մարդիկ ո՛չ միայն բարոյական իրավունք խոսելու ժողովրդավարությունից չունեն, այլ նաև իրենց գործողություններով ապացուցում են, որ պատրաստ են խեղդել ցանկացած ձայն, որը համարձակվում է հարցնել, հետաքրքրվել և բացահայտել ճշմարտությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...