Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով

18 Ապրիլի, 2025

Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես մշակութային բազմազանության ճանաչման, հարգանքի և պահպանման խորհրդանիշ։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը օրվա առիթով է գրում է.

«Սակայն մեզ համար այս օրը վերածվել է ոչ միայն հարգանքի, այլև խոր մտահոգության և ահազանգի առիթի։ Այսօր, երբ մարդկությունը ձգտում է մշակութային ժառանգությունը դիտարկել որպես համընդհանուր արժեք, Արցախում մենք ականատես ենք լինում դրա նպատակային և համակարգված ոչնչացմանը։ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հարված է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համաշխարհային քաղաքակրթությանը։

Արցախի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, դամբարաններ, ամրոցներ և բնակավայրեր, դարձել են պետական մակարդակով մշակված վանդալիզմի քաղաքականության թիրախ։ Այսօր այդ հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում, յուրացվում այլ մշակույթի անվան տակ, ջնջվում են դրանց ինքնության հետքերը՝ արձանագրությունները, ճարտարապետական առանձնահատկությունները, պատմական վկայությունները։

Այս ամենը ուղեկցվում է պատմության կեղծմամբ՝ փորձելով հայ մշակույթը վերագրել այլ էթնիկ և կրոնական խմբերի։ Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն մերժում է միջազգային անկախ փորձագետների մուտքը Արցախի մշակութային օջախներ՝ փակելով դիտորդական մեխանիզմների գործարկման հնարավորությունը և խորացնելով անպատժելիության մթնոլորտը։ Սա ոտնահարում է ոչ միայն մշակութային իրավունքները, այլ նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերը։

Հիշեցնենք, որ, որևէ ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչնչացնելը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Միջազգային կոնվենցիաները չեն շրջանցել այս հարցը և տարբեր դրույթներով ամրագրել են պատերազմների ժամանակ մշակութային արժեքների պահպանությունը հոգալու, դրանք ոտնձգություններից զերծ պահելու նորմերը։ Մենք ցավով ենք արձանագրում, որ նույն միջազգային կազմակերպությունների արձագանքը, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, մինչ այժմ եղել է անբավարար՝ հաճախ սահմանափակվելով ընդհանրական և ոչ պարտադրող հայտարարություններով։ Այդ լռությունը կամ անգործությունը չպետք է ծառայեն որպես նոր հնարավորություն` մշակութային ցեղասպանության շարունակման համար։

Արցախի մշակութային ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև համայն մարդկությանը։Դրանք համաքրիստոնեական, համամարդկային արժեքներ են։ Յուրաքանչյուր ոչնչացված խաչքար, պղծված եկեղեցի կամ նենգափոխված պատմական հուշարձան կորուստ է ողջ քաղաքակրթության համար։ Այս օրը մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման, փաստագրման և միջազգային հարթակներում դրա ճանաչման համար։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»։

 

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է...

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...