Կոբախիձեն կարծում է՝ ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համար

18 Հուլիսի, 2025

Եվրամիությունն ամբողջությամբ անցել է Վրաստանի վրա հարձակման ռեժիմի՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց հրաժարվելու պատճառով, և առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկման թեման օգտագործում է որպես շանտաժ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ցանկությունն այնքան մեծ է, որ «գլոբալ պատերազմի կուսակցությունը» վերակազմակերպել է ողջ եվրոպական բյուրոկրատիան՝ Վրաստանի վրա հարձակվելու համար, և որպես լծակ օգտագործում է իր վերջին հաղթաթուղթը՝ առանց վիզայի ռեժիմի վերացումը։ Նրանք, ովքեր ցանկանում են մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշել, կարծում են, որ եթե Եվրամիությունը վերացնի անվիզա ռեժիմը, նույնիսկ անհասկանալի պատճառով, դա այնպիսի անկարգություններ կառաջացնի հասարակության մեջ, որոնք կավարտվեն պետական հեղաշրջմամբ և իշխանության մեջ գործակալների ներմուծմամբ», — ասել է Կոբախիձեն։

Կոբախիձեն նաև մեղադրել է ԱՄՆ նախկին վարչակազմին Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանը սկսել են հարձակվել հանրապետության վրա։

 

Նմանատիպ նյութեր

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին  yerevan.today–ին հայտնեցին...

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Օգոստոսի 1-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան...

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. «Հրապարակ»

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. «Հրապարակ»

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի...

Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում. Պապիկյան

Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում. Պապիկյան

Բանակում՝ զինվորների մահվան համար, Պապիկյանն իրեն մեղավոր չի համարում. «Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սուրեն Պապիկյանը: «Ես միշտ հեռու եմ եղել այն...