Կիմա տատիկին մեղադրանք են առաջադրել․ Ռուբեն Մելիքյան

2 Ապրիլի, 2025

Գյումրեցի միայնակ ապրող 75-ամյա Կիմա տատիկին երեկ ուշ երեկոյան մեղադրանք են առաջադրել։ Ավելին, փաստաբաններին արգելել են գործի մասին խոսել։ Ռուբեն Մելիքյանն առարկել է այդ որոշման դեմ։

«Գիտեն, որ գործի մասին խոսենք, քարը քարին չի մնա։ Նյութերին չենք ծանոթացել,  բայց էն ինչ, որ իրենք նկարագրել են… Պետք է զգույշ խոսեմ, որ ինքս չհայտնվեմ մեղադրյալի կարգավիճակում։ Կիմա տատիկը հայտարարել է, որ մեղքը չի ընդունում։ Բայց այն, ինչ նկարագրված է, նույնն է, որ Սարիգը գնացել էր մի տատիկի տուն, ասում էր, փայտը վերջանա, կբերեք։ Հսկայածավալ օպերատիվ, հետախուզական քննաչական գործողություններ են կատարվել՝ փորձելու պարզել այն, ինչ մենք տեսանք տելեվիզրով, դրա նման մի բան»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ ընտրակաշառքը վերաբերում է ինչ-որ խոստման։

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել 75-ամյա տատիկի նկատմամբ վարչական հսկողություն նշանակել, որը չի պարունակում անազատության ոչ մի էլեմենտ, միայն արգելում է ինչ-որ մարդկանց հետ շփվել։

Կիմա տատիկի դատը տեղի կունենա այսօր ժամը 10:00-ին Թբիլիսյան 3/9 հասցեով։ Դատավորը Գիվի Հովհաննիսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...