Կիևի ռեժիմին միջուկային տեխնոլոգիաների փոխանցումն արմատապես փոխում է իրավիճակը. Մեդվեդև

24 Փետրվարի, 2026

ՌԴ ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը, տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը։ Եվ խնդիրն այստեղ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կամ միջազգային իրավունքի այլ դրույթների խախտումը չէ։ Սա միջուկային զենքի ուղղակի փոխանցում է պատերազմող երկրին»,- գրել է Մեդվեդևը:

«Չի կարող լինել անգամ կասկածի նշույլ, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի օգտագործել ցանկացած, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք Ուկրաինայի տարածքում գտնվող այն թիրախների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի համար։ Իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մատակարար երկրների դեմ, որոնք դառնում են Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության մեղսակիցներ։ Սա այն համաչափ պատասխանն է, որի իրավունքն ունի Ռուսաստանի Դաշնությունը»,- հավելել է ԱԽ փոխնախագահը:

 

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...