Քրիստինե Վարդանյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին

10 Հունիսի, 2026

Իմ մտքում և մեր պրակտիկայում մանդատներ վերցնելը և հեղափոխություն անելը իրար չեն հակասում ընդհանրապես, մենք փողոցային պայքար ենք իրականացրել, երբ ունեցել ենք մանդատ, երբ չենք ունեցել մանդատ, այդ երկուսը իրար չեն հակասում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Եթե հարցը այն է, որ մանդատները կարող են խանգարել փողոցային պայքարին, իմ խորին համոզմամբ ոչ, հակառակը կարող են օգնել, սկսած նրանից, որ ընդդիմության փողոցային պայքարի առաջնորդներին չեն կարող ուղղակի փողոցից վերցնել և մեկուսացնել, դրա համար պետք է անձեռնամխելիությունը հաղթահարել, սկսած նրանից, որ քո խոսքը կարող է ավելի հնչեղ լինել, դու կարող ես ավելի արդյունավետ հաղորդակցել միջազգային դերակատարների հետ, և քո հանրության հետ էլ նաև՝ հարթակների առումով։

Բայց եթե հարցնում եք՝ արդյոք դա պարտադիր պայման է, ապա՝  ոչ։ Մենք օրինակ, հայրենիքի փրկության շարժում ենք իրականացրել առանց որևէ մանդատ ունենալու։ Այսինքն այս հարցը մանդատների հետ կապված չէ, իսկ փոփոխություն պետք է անել այն ժամանակ, երբ դա հնարավոր ես տեսնում անել»,–ասաց նա։

Հարցին՝ երբ քաղաքացիները սպասեն պատասխանի մանդատները դնել կամ չդնելու մասով, Քրիստինե Վարդանյանն ասաց. ««Այս պահին վերահաշվարկ է տեղի ունենում և ամենակարևոր հարցը՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը թե ոչ։ Բազմաթիվ  կարևորագույն հարցեր կան՝ սկսած մանդատներից մինչև այն, թե ինչպես ենք պայքարը շարունակում, որ պիտի լինի ընդդիմության միասնական դիրքորոշում, որպեսզի լինի հնարավորինս արդյունավետ։ Բայց դրա համար նախ պետք է պարզել, թե ընդդիմությունը քանի ուժից է բաղկացած, քանի ուժ է հաղթահարել անցողիկ շեմը խորհրդարանի և քանի ուժով պետք է այդ որոշումները կայացվեն։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի, իսկ երկրորդ փուլը ընտրությունների արդյունքների վիճարկումն է Սահմանադրական դատարանում և ընտրությունների լեգիտիմության հարցը։ Սա ևս մանդատներ վերցնել, չվերցնելու հարցի հետ կապ չունի, մենք վիճարկում ենք ՔՊ–ի ստացած ձայները, վիճարկում ենք, որ իրենք ավելի քիչ ձայն են ստացել, վիճարկում ենք, որ իրենք այնպիսի միջոցների են դիմել է ձայներ ստանալու, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,–ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա նաև հիշատակեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ հայտարարել է, որ եթե ընդդիմադիր ուժերը չվերցնեն մանդատները, ապա իրենք մտածում են, որ  իրենք դա ինչ-որ կերպ փոխանցեն շեմը չհաղթահարած ուժերին. «Թե ի՞նչ կանեն, ՔՊ-ի դեպքում կանխատեսելը անշնորհակալ գործ է։

Ինչ վերաբերում է ակտիվ գործողություններին, դա միասնական ընդդիմության որոշումները պետք է լինեն։  Ամեն մի ուժ ստացել է վստահության որոշակի մասնաբաժին, և հենց դրանով էլ պետք է առաջնորդվի, ամեն մեկն ունի իր պատասխանատվության բաժինը, բայց այդտեղ էլի ամենաբազային հարցն այն է, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է շեմը, թե չէ, որը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում։

Նմանատիպ նյութեր

Համեմատական. 1996 vs 2026․ ո՞րն էր ավելի խայտառակ. «Կարճ ասած»

Քաղաքական բումերանգը հենց սա է, երբ հայտարարում ես, թե մինչև 2018թ․-ն Հայաստանում ընտրությունները կեղծվել են, քո օրոք ձեռքերդ կկտրես, բայց ոչ մի քվեաթերթիկ չես կեղծի, բայց կազմակերպում ես այնպիսի ընտրություն, որոնց...

Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է

Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է

Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգում է՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել...

Ռուսաստանը չի հանդուրժի ԵԱՏՄ-ում Հայաստանի՝ խնամառուի կարգավիճակը. Զախարովա

Ռուսաստանը չի հանդուրժի ԵԱՏՄ-ում Հայաստանի՝ խնամառուի կարգավիճակը. Զախարովա

Ռուսաստանը չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այն մոտեցումը, երբ երկիրը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի առավելություններից՝ առանց համապատասխան պարտավորությունների կամ հստակ ընտրության: Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ...

Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել

Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել

Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։ Հայտնում է Armlur.am-ը: Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Դեպքի հանգամանքներն...

Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Լավրով

Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Լավրով

Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:...