Քրիստինե Գրիգորյանը Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում, բայց ասում է՝ իրավիճակն արագ է փոխվում

21 Մարտի, 2025

Ծառայությունն իր մանդատի շրջանակներում՝ հիմնական գործառույթը հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել և ներկայացնել քաղաքական ղեկավարությանը, ուստի գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հետախուզության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով, թե ծառայությունն ինչ է անում Բաքվում պահվող մեր հայրենակիցների խոշտանգումների հետ կապված իրավիճակը հասկանալու համար:

Երբ լրագրողները փորձեցին ճշտող հարցերով առավել մանրամասներ իմանան, Գրիգորյանը լրագրողներին ասաց, թե նրանց հարցերը կոռեկտ չեն:

Անդրադառնալով Ադրբեջանի հարձակման հնարավորությանը՝ Գրիգորյանն ասաց. «Արտաքին հետախուզության ծառայությունը, մասնագիտական ծառայություն է, ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին ռիսկերը և հանրությանը տեղեկացնել հնարավորի և թույլատրելիի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։ Այս պահի դրությամբ, հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը միշտ ասում է, որ Հայաստանի պետականությանը վտանգներ են սպառնում և ասում է, որ երկրներ կան, որոնք սպառնալիք են, Դուք կարո՞ղ եք բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ասել էլ որ երկրներն են, որ Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանության համար վտանգ են պարունակում, նա ասաց. «Հայաստանի Հանրապետության անկախությանը և սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»։

Երբ լրագրողները պնդեցին, որ կոնկրետ պետությունների անուններ ասի և որակում չտա լրագրողների հարցերին, վերջինս ասաց. «Իմ պատասխանները կարող են ձեզ չբավարարել՝ մանրամասների բացակայությամբ պայմանավորված, ես որակումներ չեմ տալիս: Իմ պաշտոնը ինձ չի փոխել, ես ծառայության խնդիրներն եմ կատարում և դրանով է պայմանավորված լրագրողների հետ շփման սահմանափակումը»:

Ճշտող հարցին էլ՝ ի՞նչ տվյալներ ունի, այս օրերին Բաքուն պարբերաբար տեղեկություններ է տարածում կրակոցների մասին, Հայաստանի սահմանների հետ հնարավոր ագրեսիայի վտանգ կա՞, նա ասաց. «Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար, անհրաժեշտ բոլոր ազդակների և փաստերի համախումբն այս պահին բացակայում է»:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...