Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»

27 Նոյեմբերի, 2026

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում ողջամիտ ժամկետի պահանջին։ Հայաստանի կառավարությունը դիմումատուին պետք է վճարի 1150 եվրո փոխհատուցում։ Այս մասին գրել է «Հետք»-ը։

Բաբայանը ՄԻԵԴ էր դիմել 2023 թվականի ապրիլի 18-ին՝ բողոքելով, որ իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթը չափազանց երկար է տևել։ Նա վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը երաշխավորում է գործի քննությունը ողջամիտ ժամկետում (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք)։

Քաղաքացու շահերը պաշտպանել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Մկրտիչ Բաբայանի նկատմամբ քրեական վարույթը տևել է ավելի քան 7 տարի։ Վարույթը սկսվել է 2015թ.-ի դեկտեմբերի 26-ին և ավարտվել 2022թ.-ի դեկտեմբերի 27-ին։ Այն քննվել է դատական երեք ատյաններում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ տևողությունը ողջամիտ չէ, և Հայաստանի կողմից խախտում է արձանագրել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ վարույթի տևողության ողջամտությունը գնահատելիս հաշվի են առնվում գործի բարդությունը, դիմումատուի և պետական մարմինների վարքագիծը, ինչպես նաև այն, թե ինչ նշանակություն է ունեցել գործը դիմումատուի համար։

ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, չի գտել որևէ փաստ կամ հիմնավորում, որը կարող էր արդարացնել Հայաստանի ներպետական մարմիններում վարույթի ընդհանուր տևողությունը։ Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ քննությունն անհարկի երկար է տևել, և արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։

Դատարանը նաև մերժել է Հայաստանի կառավարության առարկությունը՝ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու հետ։

ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ դիմումն ընդունելի է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամսվա ընթացքում Բաբայանին վճարի դատարանի որոշմամբ սահմանված փոխհատուցումը։ Վճարման ուշացման դեպքում գումարի նկատմամբ կհաշվարկվի տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկավորման տոկոսադրույքի և լրացուցիչ 3 տոկոսային կետի չափով։

Հայաստանի կառավարությունը Մկրտիչ Բաբայանին պետք է վճարի 900 եվրո՝ ոչ նյութական վնասի և ևս 250 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նմանատիպ նյութեր

46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը

46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը

Միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան 46 կազմակերպություններից բաղկացած կոալիցիան, որի կազմում են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և Freedom Now-ն, կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին...

Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. «Ազատություն»

Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. «Ազատություն»

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց...

ՔՊ-ական համայնքապետները Իրինա Յոլյանի դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 18 մլն 300 հազար դրամի փոխհատուցում․ «Փաստինֆո»

ՔՊ-ական համայնքապետները Իրինա Յոլյանի դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 18 մլն 300 հազար դրամի փոխհատուցում․ «Փաստինֆո»

Վաղարշապատի, Սիսիանի, Գառնիի և Սպիտակի համայնքապետերը ևս դիմել են դատարան ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր   Իրինա Յոլյանի դեմ՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։...

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն...

Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ իր գործի նյութերին։ Նոյեմբերի 27-ի նիստում փաստաբան Արամ Օրբելյանը կրկին բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային...