ՔՊ վարչության ընտրություններում կեղծիքնե՞ր են հայտնաբերվել․ armlur.am

20 Սեպտեմբերի, 2025

ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե կրկին սկանդալի է վերածվել։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հաշվարկի վերջին փուլում հանկարծակի պարզվել է, որ ընտրական գործընթացին ներգրավված քպ-ական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել։

Այս անսպասելի հանգամանքից հետո քվեարկության բաց արդյունքներն էապես փոխվում են, իսկ կուսակցության ներկայացուցիչները դարձել են անհասանելի։ Պարզապես մոտ 40 րոպե է, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։

ArmLur.am-ը հարցումներ է ուղարկել ՔՊ վերնախավին, սակայն այս պահին արձագանք չկա։ Հաշվի առնելով թեմայի հրատապությունը՝ հարցերը ներկայացնում ենք հրապարակավ և ստանալուն պես կտեղեկացնենք։

  1. Փաստացի քանի՞ պատվիրակ է եղել նախապես պլանավորված, քանի՞ քվեարկած քվեաթերթիկ է հայտնաբերվել։

  2. Ի՞նչ է սպասվում վարչության ընտրությունների արդյունքներին, եթե մեր տեղեկությունները ճիշտ են և իրականում պատվիրակների թվից ավել քվեաթերթիկներ են հայտնաբերվել։ Կչեղարկվե՞ն արդյոք կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։

  3. Նիկոլ Փաշինյանի արձագանքը․ մեր աղբյուրները փոխանցում են, որ նա զայրացած վերադարձել է և հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով ավարտել թվային տարբերությունները և զեկուցել վերջնական արդյունք։ Հիմա թիմակիցները փորձում են քվեաթերթիկների ավել թվերը մատուցել իբրև տեխնիկական խնդիր։

  4. Ինչո՞ւ է ուշանում արդյունքների հրապարակումը։

Քիչ առաջ մեզ արձագանքեց ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել։ Կներկայացնենք դրանք՝ ստանալուն պես։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...