ՔՊ-ում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել․ «Հրապարակ»

12 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել՝ 2026 թ. ընտրացուցակում ընդգրկվելու։ Այժմ գրանցման փուլն է, ապա ՔՊ համաժողովը կձեւավորի ցուցակը։

ՔՊ-ականներին տարբեր թվեր են ասել, թե քանի մարդ կմտնի ցուցակ։ Սակայն Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է ընտրացուցակի ձեւավորման կարգն ու չափը: Ըստ այդմ՝ նախընտրական ցուցակը պետք է երկու մասից բաղկացած լինի: Նախ, օրենքը սահմանում է, որ ցուցակում կարող է ընդգրկվել ոչ պակաս 80 եւ ոչ ավել 300 թեկնածու, իսկ երկրորդ հատվածում ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ցանկն է. չորսական` ամեն փոքրամասնությունից:

Փոքրամասնություններն էլ, որոնք իրավունք ունեն խորհրդարանում ներկայացված լինել, չորսն են՝ ռուսներ, ասորիներ, քրդեր, եզդիներ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

16-ամյա պատանին դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի

16-ամյա պատանին դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի

Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։ Ահազանգով դեպքի վայր էր մեկնել...

Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ, ոչ էլ կարելի է «նախկիններ» նարատիվի տակ թաքնվել. Լիլիթ Գալստյան

Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ, ոչ էլ կարելի է «նախկիններ» նարատիվի տակ թաքնվել. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «PISA – ԱՆՇՐՋԵԼԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Այս օրերի ամենածանր թեմաներից մեկը՝ PISA հեղինակավոր միջազգային ծրագրի կողմից հանրակրթության ոլորտի 2025–ի գնահատման պաշտոնական արդյունքներն են։ Ուսումնասիրությանը...

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները...

Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ գնաճի․ Արթուր Խաչատրյան

  Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից փաստացի սպառնալիքներ հնչեցրեց ՀՅԴ-ի հասցեին՝ նշելով․ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։ Իր հերթին Քրիստինե Վարդանյանը սա որակեց...