ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. «Հրապարակ»

3 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր լռություն է պահում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի թեմայով եւ թիմին էլ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել, ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են եւ կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երեւանի ավագանիում կոալիցիոն  հուշագիրը։

Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ եւ, իբրեւ թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որեւէ հստակ բան նրան չեն պատասխանել:

ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, եւ հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին։

Երեկ Արամ Սարգսյանը  փորձեց խմբագրել Ռոմիկ Մխիթարյանի շանտաժը՝ հայտարարելով, որ «պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»: ՔՊ-ում Զավենիչի հայտարարությունից հետո քննարկում էին, որ գուցե արդեն վերեւներում պայմանավորվել են, որ կոալիցիան խզվի, իսկ Զավենիչենք, գալիք ընտրություններին ընդառաջ, կդիրքավորվեն ընդդիմադիր դաշտում, ձեռքի հետ էլ կքլնգեն Ավինյանին եւ թույլ չեն տա, որ իշխանությունն անցնի ընդդիմությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...