ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ»

27 Փետրվարի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպեսեւ սպասելի էր, ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել․ թիմում դժգոհությունը մեծ է նախընտրական ցուցակի ձեւավորման համար անցկացված ներկուսակցական ընտրություններից։ Առայժմ դժգոհությունները՝ բողոքարկման դիմումների տեսքով, ներկայացնում են շարքային կուսակցականները։ Գործող պատգամավորները եւ մյուսները մտադիր են հարցը քննարկել անձամբ Փաշինյանի հետ։

Մեզ ասացին, որ բողոքարկման դիմումներ են ներկայացվել շարքային կուսակցականներից ոմանց կողմից՝ արգելված քարոզչության հետ կապված, ինչպես նաեւ՝ կուսակիցներից որոշների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հետ կապված։ Պարզեցինք, որ Վայոց Ձորի պատվիրակներից մեկն է բողոքարկման դիմում ներկայացրել իր գործընկեր պատվիրակի դեմ, որը, իր կարծիքով, պատգամավոր Տրդատ Սարգսյանի դեմ նախընտրական շրջանում հակաքարոզչություն էր իրականացրել։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...